Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել Բելառուսում միջուկային նախագծերի զարգացումը
Աշխարհ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններում ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է հետագայում էլ զարգացնել միջուկային նախագծերը հանրապետությունում, ինչպես նաև կադրեր պատրաստել և զարգացնել գիտությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ այժմ ատոմակայան է կառուցվում։ Պուտինի խոսքով՝ առաջին բլոկն արդեն աշխատում է։
«Մենք պատրաստ ենք հետագայում էլ զարգացնել այս նախագիծը, աշխատել և կառուցել, բայց, իմ կարծիքով, ամենակարևորն այն է, որ մենք պատրաստ ենք և անում ենք դա՝ ստեղծել արդյունաբերություն, պատրաստել ազգային կադրեր, զարգացնել գիտությունը համապատասխան ձևով»,- ասել է նա։
Երկրի ղեկավարը հավելել է, որ այս հարցի շուրջ նախնական պայմանավորվածություններ արդեն կան։ Պուտինը նշել է, որ երկրները քննարկումից հետո պատրաստ են շարժվել այս ուղղությամբ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու