Տարեց կինը սպանել և մասնատել է թոռան կնոջը
ԱյլՌԴ Տուլայի շրջանի քննիչները պարզում են երկու երեխաների 29-ամյա մոր՝ Յուլիա Պ.-ի սարսափելի սպանության մանրամասները: Սպանության կասկածանքով կալանավորվել է նրա ամուսնու 66-ամյա տատիկը։ Նշվում է, որ երիտասարդ կինը պատրաստվում է բաժանվել ամուսնուց։
Bloknot.ru-ի հաղորդմամբ՝ թոշակառուն մասնատել է հարսին, կերակրել շներին: Eնթադրաբար սպանությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին. այդ օրը Յուլիա Պ.-ն անհետացել էր Տուլայի շրջանի Ուպերտովկա գյուղում։
Երկու ամիս անց 66-ամյա կինն ինքն է զանգահարել ոստիկանություն և հայտնել, որ վիճաբանության ժամանակ դանակով հարձակվել է աղջկա վրա։ Դրանից հետո մասնատել է նրա մարմինը և մնացորդները նետել լճակի մոտ։
Կալանավորված թոշակառուի հարեւանուհին լրագրողներին հայտնել է, որ սպանված Յուլիա Պ.-ն ամուսնալուծության փուլում էր։ Նրա խոսքով, դա կարող էր ճակատագրական դեր խաղալ ընտանեկան արյունալի հակամարտության մեջ։ Ըստ bloknot.ru-ի՝ միանգամայն հնարավոր է, որ աղջիկը թոշակառուին պատմել էր նրա թոռնիկից բաժանվելու իր ծրագրերի մասին։ Բայց քանի որ տատիկը կռվարար բնավորություն ունի, կանանց միջև կոնֆլիկտ է առաջացել։