Մոլդովայում հայտարարել են, որ Ռուսաստանը հարձակվելու է հանրապետության վրա 2023 թվականին
ԱշխարհՄոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդրու Մուստյացեն TVR Moldova-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը, իբր, ծրագրում է հարձակում Մոլդովայի վրա 2023 թվականի սկզբին։
«Հարցն այն չէ, թե արդյոք Ռուսաստանի Դաշնությունը նոր հարձակում կսկսի Մոլդովայի տարածքի վրա, այլ այն, թե երբ դա տեղի կունենա՝ կա՛մ տարեսկզբին, հունվար-փետրվարին, կա՛մ ավելի ուշ՝ մարտ-ապրիլին»,- ասել է նա։
Ըստ Մուստյացեի, նման ենթադրյալ գործողությունների նպատակը Մերձդնեստրի հետ միավորումն է լինելու։ Միևնույն ժամանակ, գերատեսչության ղեկավարը հարձակման վտանգը բարձր է գնահատել և նշել, որ չգիտի՝ արդյոք այն կսահմանափակվի միայն Մերձդնեստրով։