Victoria's Secret-ի «հրեշտակ» Ադրիանա Լիման քննադատության է ենթարկվել ծննդաբերությունից հետո փոխված կազմվածքի պատճառով
ԱյլԲրազիլացի սուպերմոդել և «Victoria's Secret»-ի նախկին հրեշտակ Ադրիանա Լիման քննադատության է ենթարկվել ծննդաբերությունից հետո փոխված կազմվածքի պատճառով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
41-ամյա Ադրիանա Լիման մասնակցել է Qatar Fashion United by CR Runway ցուցադրությանը, որն անցկացվել է Կատարում Աշխարհի առաջնության շրջանակներում։ Սակայն մի քանի օր անց նա քննադատության է աենթարկվել սոցցանցերի օգտատերերի կողմից՝ ծննդաբերությունից հետո փոխված կազմվածքի պատճառով։ Մեկնաբանություններում նրանք գրել են. «Ի՞նչ է պատահել գեղեցկուհի Լիմային», «Նա պետք է վերականգնի իր մարզավիճակը», «Այլևս մոդելի տեսք չունի»: