Մեդվեդևը Բրիտանիային կոչ է արել Ֆոլկլենդյան կղզիները վերադարձնել Արգենտինային
ԱշխարհՌուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևն իր Telegram ալիքում Մեծ Բրիտանիային կոչ է արել լքել Ֆոլկլենդյան (Մալվինյան) կղզիներից և վերադարձնել դրանք Արգենտինային։
Մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի խոսքերը Ռուսաստանի հետ բանակցային գործընթաց սկսելու համար Ուկրաինայից ռուսական զորքերը դուրս բերելու անհրաժեշտության մասին՝ ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը նշել է, որ միևնույն ժամանակ, արեւմտյան երկրներն ընդգծում են, որ «ուկրաինացիներն իրենք են որոշելու՝ բանակցել մեզ հետ, թե ոչ»:
«Ստացվում է սուտ, երկակիություն և աղաղակող ցինիզմ», - ընդգծել է Մեդվեդևը:
Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան ինքը պետք է լքի Մալվինյան կղզիներից և վերադարձնի դրանք արգենտինացիներին։
«Ֆոլկլենդյան կղզիներ ոչ թե Բրիտանիան են, այլ Արգենտինա»,- ընդգծել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը։