Կրեմլն արձագանքել է գազի գնի առաստաղ սահմանելու ԵՄ որոշմանը
ԱշխարհԵվրամիության (ԵՄ) երկրների՝ գազի գնի շեմ սահմանելու որոշումն անընդունելի է, դրան կհետևի Ռուսաստանի արձագանքը: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Interfax-ը։
«Սա շուկայական գնագոյացման գործընթացի խախտում է, հարձակում շուկայական գործընթացի վրա, ցանկացած հղում առաստաղին չի կարող ընդունվել»,- պատասխանել է նա։ Պեսկովը նշել է, որ Ժամանակ կպահանջվի պատասխանների մշակման ժամանակ «հիմնավորապես կշռադատելու դրական և բացասական կողմերը»: Միաժամանակ նա վստահեցրել է, որ պատասխանը կհետեւի, ինչպես նավթի գների առաստաղի ներդրման դեպքում։