Կարծում եմ՝ մարդիկ կգնահատեն որոշումները, որ այսօր ընդունել ենք․ Լուկաշենկո
ԱշխարհԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ամփոփել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքները՝ հույս հայտնելով, որ ժողովուրդը կգնահատի հանդիպման ավարտին ընդունված որոշումները։ Նրան մեջբերում է Belta-ն։
«Արդեն երեկո է: Բայց բոլոր հարցերը քննարկվել են: Շատ շնորհակալ եմ: Կարծում եմ՝ մարդիկ կգնահատեն մեր որոշումները, որ այսօր ընդունել ենք այստեղ, և ռազմավարությունը»,- ասել է Բելառուսի նախագահը:
Նա նշել է, որ պուտինի հետ քննարկել է բելառուս-ռուսական հարաբերությունների հարցերի ողջ շրջանակը։