Աղքատ նկարիչը չի կարողացել ներկ գնել և սկսել է արյունով նկարել
ԱյլՖիլիպինցի նկարիչ 52-ամյա Էլիտո Ցիրկան սկսել է նկարել արյունով և առաջացրել հասարակության բողոքը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ցիրկան մեծացել է աղքատ ընտանիքում, ուստի չէր կարող իրեն թույլ տալ ներկեր գնել: Նա ուսումնասիրում էր տարբեր նյութեր՝ փորձում էր նկարել սալորի և լոլիկի հյութով, մինչև մի օր հասկացավ, որ արյունը կարող է փոխարինել սովորական ներկերին։ «Ամեն անգամ, երբ քերծվում էի, արյունովս նկարում էի, քանի որ այն դժվարությամբ էր լվացվում»,- ասում է նկարիչը։
Այժմ Ցիրկան երեք ամիսը մեկ այցելում է հիվանդանոց՝ ապագա նկարների համար արյուն հանձնելու։ Մեկ պրոցեդուրաների համար նա ստանում է մոտ 0,5 լիտր արյուն, որը պահում է իր արվեստանոցի սառնարանում։ Նկարիչը նաև որոշել է համաշխարհային ռեկորդ սահմանել և արյունով նկարել ամենամեծ կտավը՝ 100 մետրանոց կտավի վրա։
«Իմ ստեղծագործություններն ինձ համար շատ կարևոր են, քանի որ դրանք ես եմ ստեղծել, դրանք իմ արյունից են, իմ ԴՆԹ-ն դրանց մի մասն է... Իմ փիլիսոփայությունն այն է, որ կյանքը կլոր է, և ամեն ինչ ցիկլ է, ուստի արյունը գործիք է, որը հիշեցնում է, թե որտեղից եմ եկել»,- ասում է Ցիրկան: