ՌԴ գործողություններն ապահովեցին Արեւմուտքի աշխարհաքաղաքական խաղերի ձախողումը․ Լավրով
ԱշխարհԱրեւմուտքի հիստերիկ արձագանքը հատուկ գործողությանը հաստատում է Մոսկվայի եզրակացություններն այն մասին, որ ՀՌԳ-ն բացարձակապես անհրաժեշտ էր, Ռուսաստանի Դաշնության գործողություններն ապահովեցին Արեւմուտքի աշխարհաքաղաքական խաղերի ձախողումը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այն, թե ինչպես են ԱՄՆ հրամանով մեր արեւմտյան գործընկերները հիստերիկ կերպով արձագանքում գործողություններին, որոնք մենք ձեռնարկում ենք հատուկ ռազմական գործողության շրջանակներում, հաստատում է մեր հիմնական եզրակացությունը, որ ՀՌԳ-ն, իսկ մենք այժմ արդեն ունենք փաստեր, որոնք հաստատում են դա, որ դա բացարձակապես անհրաժեշտ է եղել Ուկրաինան Ռուսաստանի անվտանգության մշտական սպառնալիքի վերածելու ծրագրերը խափանելու համար։ Եվ որ այս արձագանքը արտացոլել է Արեւմուտքի այն ըմբռնումը, որ մեր գործողություններն ապահովել են իրենց աշխարհաքաղաքական խաղերի եւ ծրագրերի ձախողումը»,- ասել է նա։
Նրա խոսքով, Եվրոպան արդեն դժվար թե կարող է հավակնել բազմաբեւեռ աշխարհի առանձին կենտրոնի դերին, թեեւ Մոսկվան կցանկանար դա։ «Վաշինգտոնը, ռուսերեն ասած, «նախատեց» մնացած հավաքական Արեւմուտքին, երբ Եվրոպան սրընթաց, պարզապես մեր աչքի առաջ, կորցրել է իր անկախությունը եւ հազիվ թե կարողանա հավակնել բազմաբեւեռ աշխարհի առանձին կենտրոնի դերին, թեեւ մենք կցանկանայինք դա»,- ասել է նա։
Բազմաբեւեռությանն անցումը երկար ժամանակաշրջան կլինի, Արեւմուտքը կդիմադրի, նշել է Լավրովը։