Նյու Յորքում փորձել են թալանել Ռոբերտ Դե Նիրոյի տունը
ԱյլՈստիկանությունը բերման է ենթարկել 30-ամյա կնոջ, ով փորձել է թալանել Նյու Յորքում դերասան Ռոբերտ Դե Նիրոյի տունը։ Այս մասին TMZ-ն ասել է իրավապահներին մոտ կանգնած աղբյուրը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ հարձակվողը դեկտեմբերի 19-ին՝ առավոտյան ժամը 3:30-ին, ճանապարհ է ընկել դեպի Դե Նիրոյի տուն: Նա փորձել է գողանալ սուրբծննդյան նվերները, որոնք եղել են տոնածառի տակ, սակայն դերասանն այդ պահին եղել է տանը՝ ընտանիքի հետ, ուստի իջել է՝ տեսնելու, թե ինչ է կատարվում։ Հանցագործին տեսնելով՝ Դե Նիրոն ոստիկանություն է կանչել, որն էլ ձերբակալել է աղջկան։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ սա առաջին դեպքը չէ, երբ հարձակվողը բռնվում է նմանատիպ հանցագործությունների մեջ։