Ռիժկովն առաջարկել է վերստեղծել ԽՍՀՄ-ը
ԱշխարհԽՍՀՄ նախարարների խորհրդի նախկին ղեկավար, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը խորհուրդ է տվել վերստեղծել Խորհրդային Միությունը՝ Եվրամիության (ԵՄ) սկզբունքով։ Նա իր կարծիքը հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ չարժե կրկնօրինակել այն պետությունը, որը գոյություն ուներ մինչև 1991 թվականը, բայց դա հնարավոր է անել «եվրոպական միավորմանը մոտ մոդելով, որտեղ կա հիմք՝ Եվրամիությունն ու նրա մարմինները»։
«ԵՄ սկզբունքով, կարծում եմ, կարող էր նորից ստեղծվել հետխորհրդային տարածքում պետությունների միավորում՝ նոր պայմաններով»,- նշել է Ռիժկովը։