ՀԱՊԿ միության կազմում նոր երկրներ ներառելու պլաններ չկան. Զաս
Արտաքին Քաղաքական
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ին նոր անդամների միանալու հարցը չի քննարկվում։ Նրա խոսքերը հայտնում է RIA Novosti-ն։
«Ոչ, այս հարցը հիմա չի քննարկվում։ Եվ պետք չէ դրան մոտենալ պարզեցված ձևով, պետք չէ քանակի հետևից ընկնել», - ասել է Զասը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ կազմակերպության ընդլայնմանն ուղղված քայլերը պետք է բարձրացնեն դրա արդյունավետությունը և ամրապնդեն ընդհանուր անվտանգությունը։
Ավելի վաղ Ստանիսլավ Զասը հայտարարել էր կազմակերպության ընդհանուր կոնտինգենտի ընդլայնման ՀԱՊԿ ծրագրերի բացակայության մասին։ Ըստ Զասի՝ նման մտադրություններ չկան, քանի որ առկա ուժերը բավարար են հնարավոր սպառնալիքները հետ մղելու համար։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)