Ազգային ժողովն արտահերթ նիստ է անցկացնում
ՔաղաքականՀՀ ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը:
Նիստը գումարվել է ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ:
Օրակարգում ընդգրկված է 8 հարց: Խորհրդարանը կքննարկի Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027) Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը: Երկրորդ ընթերցմամբ կքննարկվի նաև «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Կկայանան նաև Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի, Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրությունները:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)