Հնդկաստանում տղամարդը «Ավատար. Ջրի ճանապարհը» ֆիլմը դիտելիս` մահացել է սրտի կաթվածից
Լուսանկարներ
Հնդկաստանում «Ավատար 2»-ը դիտելիս տղամարդ է մահացել, գրում է Hindustan Times-ը: Նա ֆիլմը դիտելու է գնացել կրտսեր եղբոր հետ, ով նկատել է, որ ինչ-որ բան այն չէ։ Ֆիլմի կեսից մոտ տղամարդը ուշագնաց է եղել, իսկ երբ նրան տեղափոխել են հիվանդանոց, նա արդեն մահացած է եղել։ Մահվան պատճառը սրտի կաթվածն է նշվում։
Նախկին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ֆիլմեր դիտելն իսկապես կարող է սրտի բաբախյունի ռիթմի փոփոխություններ առաջացնել և, համապատասխանաբար, ուշագնացություն առաջացնել, որից հետո այն կարող է մահվան ելքով ավարտվել։
Հավանական է, որ տղամարդը շատ ուժեղ էմոցիաներ է ստացել այն ամենից, ինչ կատարվել է էկրանին, և դա արտացոլվել է նրա սրտի աշխատանքի վրա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)