Ճանապարհի մերկասառույցի պատճառով «Շանգրիլա» խաղատան հարևանությամբ բախվել են BMW-ն ու Niva-ն
Արտակարգ Պատահար
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։00-ից 09։30-ն ընկած ժամանակահատվածում Պտղնի գյուղի սկբնամասում, «Շանգրիլա» խաղատան հարևանությամբ ճանապարհի մերկասառույցի պատճառով ինքնավթարի են ենթարկվել BMW և VAZ 2121 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարների հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)