Հայաստանի չորրորդ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ
Քաղաքական
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ:Ցավակցական ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ցավակցություններս եմ հղում պետական-քաղաքական գործիչ Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ։
Գալուստ Սահակյանն ինքնատիպ էր պետականության իր խորին գիտակցումով և ազգային գաղափարախոսության սեփական ընկալումով։
Ուրույն էր նրա ներկայությունը Հայաստանի քաղաքական դաշտում, և ցավալի կլինի նրա բացակայությունն այնտեղից։
Մխիթարանքի խոսքերս եմ ուղղում Գալուստ Սահակյանի ընտանիքին ու հարազատներին և կիսում նրանց վիշտը»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն