Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է Զելենսկիին Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է Ռուսները նոր բնակավայր են գրավել Լեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. Իոաննիսյան Ինդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհեր Բելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել 

Քննարկվել են հակաականային գործունեության արդի խնդիրները Հայաստանում

Քաղաքական

Ս․թ․ դեկտեմբերի 16-ին ականազերծման գործողությունների ազգային մարմինը՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը կազմակերպել է «2022 թվականի աշխատանքների ամփոփում և 2023 թվականին նախատեսվող ծրագրեր» թեմայով տարեվերջյան ամփոփիչ աշխատաժողով։ 

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ՀՀ ՊՆ գործերի կառավարիչ Լևոն Խաչատրյանը, ՀՀ նախարարությունների և ծառայությունների պաշտոնյաներ, Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներ, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն-տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն, միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ մարզպետարանների ղեկավար աշխատակիցներ, ինչպես նաև հակաականային գործունեության ոլորտի շահագրգիռ անձինք: 

Բացման խոսքով հանդես եկան «Հումանիտար ականազերծան և փորձագիտական կենտրոն»-ի տնօրեն Վաղինակ Սարգսյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն-տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն։
Վաղինակ Սարգսյանը ներկայացրեց հակաականային ոլորտում 2022 թվականին ՀՀ-ում կատարված աշխատանքների արդյունքները, մատնանշեց առկա մարտահրավերներն  ու 2023 թվականին նախատեսվող ծրագրերը։ 

«2022 թվականը բավական հագեցած էր, աշխատանքները բազմաբովանդակ էին և ծավալուն՝ կառուցվածքային փոփոխություններից մինչև հակաականային ոլորտի ռազմավարության մշակման գործընթացը։ 

Գրանցվել է կատարված աշխատանքի արդյունքների շոշափելի աճ՝ համեմատած նախորդ տարիներին արձանագրված ցուցանիշների հետ: 

Օրինակ.- 2022թ. տարեկան պլանով նախատեսված 50 000 մ² փոխարեն ՀՀ մարզերում ականներից ու պայթունավտանգ մնացորդներից մաքրել է 135 256 մ² տարածք, ներկայումս ևս մաքրման աշխատանքներ են իրականացվում ՀՀ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրի մերձակայքում։ 

Ընթացիկ տարում ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանամերձ բնակավայրերի տարածքներում իրականացրել են նաև ոչ տեխնիկական հետազոտության աշխատանքներ՝ պարզելու ականներով և պայթունավտանգ մնացորդներով աղտոտվածության մասշտաբերները: 

Սակայն 2022թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից ՀՀ դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի ընթացքում հրետակոծվել ու գնդակոծվել են ՀՀ մարզերի բազմաթիվ բնակավայրեր ու հարակից տարածքներ, որը պահանջեց կրկին անգամ անցկացնել ոչ տեխնիկական հետազոտութուն, ինչը ներկայումս իրականացվում է։ Այս աշխատանքներին զուգահեռ՝ մարդկանց իրազեկվածության բարձրացման և անվտանգ վարքագծի կանոների ձևավորման համար, մարզերի սահմանամերձ համայնքերում և ՀՀ այլ բնակավայրերում կազմակերպվել են դասընթացներ՝ ընդհանուր առմամբ ուսուցանվել են 10 276 քաղաքացիներ։ 

Շատ կարևոր է ստեղծել տեղեկատվական բազա, որպեսզի ականներով ու չպայթած զինամթերքով աղտոտված տարածքներ ունեցող բնակավայրերում տարաբնույթ ծրագրեր նախատեսվելու պարագայում ՏԻՄ մարմինները «ՀԱՓԿ»-ին տեղեկացնեն այդ մասին, որպեսզի այդ բնակավայրերում առաջնահերթ կատարվեն մաքրման աշխատանքներ:  

Վերջերս հրավիրված էի «Միասին Սյունիքի համար» աշխատաժողովին, որտեղ քննարկվում էին մարզում նախատեսվող տարբեր հիանալի ծրագրեր, սակայն հաշվի չէր առնվել տարածքների աղտոտվածության հանգամանքը: 

Այստեղ ունենք անելիք՝ պետք  տարվեն աշխատանքներ մարզպետարանների հետ մշտական կապն ապահովելու, անհրաժեշտ տեղեկատվությամբ փոխանակվելու և սահմանամերձ բնակավայրերում իրականացվելիք ծրագրերի առաջնահերթությունները համատեղ քննարկելու ուղղությամբ: 

Այս աշխատաժողովն այսուհետ կոչված է դառնալու քննարկումների, պլանավորումների և հաշվետվություների մի հարթակ, որը կհզորացնի համագործակցությունը միջազգային և ՀՀ հասարակական կազմակերպությունների, մարզերի, շահագրգիռ գերատեսչությունների հետ։ Համոզված եմ, որ դա կտա իր արդյունքը և դրական ազդեցություն կունենա սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա», - նշեց Վաղինակ Սարգսյանը։ 

Տեսաներկայացման ձևաչափով կատարած աշխատանքների հաշվետվություն ներկայացրել են ինչպես «ՀԱՓԿ», այնպես էլ «ՀԱՓԿ»-ի հետ համագործակցող միջազգային կազմակերպությունների մասնագետներ։ 

Աշխատաժողովի ավարտին ինտերակտիվ հարց ու պատասխանի միջոցով քննարկվել են հակաականային գործունեության արդի խնդիրները Հայաստանի Հանրապետությունում, դրանց լուծման, ինչպես նաև շահագրգիռ կողմերի հետ հետագա համագործակցության ուղիները։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է ԶելենսկիինԳագիկ Սուրենյանը տեղեկացնում է Ռուսները նոր բնակավայր են գրավելԼեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. ԻոաննիսյանԻնդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհերԲելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազիՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո Մեծապես կարևորում ենք Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը՝ Սալամին ԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալները Սիեթլի օդանավակայանում՝ ինքնաթիռի մոտ, երկու մարդու են ձերբակալել Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-հ. կան վիրավորներ Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Նոյեմբերի 20-ին Փարիզում` Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված Հայ լեզվաբանության 13-րդ միջազգային գիտաժողովի եզրափակիչ նիստըԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Նոյեմբերի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Գիտնականները պարզել են, թե Երկրի վրա որտեղ են հանդիպում մեղուների ամենաշատ եզակի տեսակները Մինչև 7,7 մետր երկարությամբ հնագույն խոյադելֆինները խոշոր որս են արել դեռ 2 մլն տարի առաջ. PeerJ (լուսանկար) ՌԴ ինչ-որ պետական հիմնարկի պահակի աշխատող, Պիպո մականունով այս անձը նենգաբար ստում է՝ խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին. Հենրիխ Դանիելյան Բաթումիում նախատեսում են առնվազն 50 մարդ վարձել՝ թափառող կովերին բռնելու համար Honda-ն և Toyota-ն հետ են կանչում 1,6 մլն ավտոմեքենա. Պատճառը հայտնի էՎարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Իսրայելում տղամարդուն տնային կալանքի են ենթարկել նախկին վարչապետին և նրա որդուն սպառնալուց հետո Ոսկու ձուլակտոր և «ավազե մարմին». անգլոսաքսոնական ազնվականության գերեզմանատանը առանց ոսկորների արտասովոր գերեզման են հայտնաբերել Ռուսաստանը մշակում է 3D սարք՝ տիեզերքում սնունդ «տպելու» համար Ֆրանսիայում գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ Ավելի քան 27 հազար հարկադիր վտարում․ Գերմանիայում աճում է անօթևան մնալու վտանգը Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 9 պաղեստինցի է զոհվել Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը
Ամենադիտված