Ադրբեջանը հայց է ներկայացրել ՄԻԵԴ՝ ընդդեմ Հայաստանի
ԻրավունքԱդրբեջանը միջպետական հայց է ներկայացրել ՄԻԵԴ՝ ընդդեմ Հայաստանի: Այս մասին հայտնել է ՄԻԵԴ-ում Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչ Չինգիզ Ասկերովը:
Հայցում ներկայացված են «փաստեր», որ Երևանը պատասխանատու է 2022 թվականի մայիս-օգոստոս ամիսներին Բերձոր քաղաքում, Աղավնո և Սուս գյուղերում «ադրբեջանական» հարյուրավոր գույքի ոչնչացման համար։
Հիշեցնենք, որ ադրբեջանական բանակն օգոստոսի վերջին մտել ու տեղակայվել է Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր վարչական կենտրոնում, Աղավնո և Սուս գյուղերում: