Այս պահին էլ Արցախում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ կան, որոնց տեղափոխումը հնարավոր չէ
ՀասարակությունԱդրբեջանի կողմից ստեղծված հումանիտար ճգնաժամի պատճառով յուրաքանչյուր րոպեն մարդկային կյանք կարող է արժենալ: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա նաև զորակցություն է հայտնել Արցախում շրջափակման պայմաններում մահացած 44-ամյա տղամարդու ընտանիքի անդամներին ու հարազատներին:
«Ցավոք, քաղաքակիրթ աշխարհում մարդիկ զրկված են առողջ լինելու, ժամանակին բուժօգնություն ստանալու հիմնարար իրավունքից:
Ցավով եմ խոսում Արցախում շրջափակման պայմաններում 44-ամյա տղամարդու մահվան մասին: Զորակցությունս եմ հայտնում ընտանիքին ու հարազատներին:
Այս պահին էլ Արցախում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ կան, որոնց տեղափոխումը հնարավոր չէ ճանապարհը փակ լինելու պատճառով»,- գրել է նախարարը:
Արցախում դեկտեմբերի 19-ին ծանր վիճակում գտնվող քաղաքացի է մահացել: Վերջինիս չեն կարողացել Երևան տեղափոխել, քանի որ ադրբեջանցիները փակել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը: