ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու ընտրելու հարցը
ՀասարակությունԱզգային ժողովում քննարկվում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը, վերը նշված պաշտոնում առաջադրվել են Լուսինե Աբգարյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Դավիթ Վեքիլյանի թեկնածությունները: Թեկնածուներին ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու հարցի քննարկմանը: