Սրտաբանները պարզել են` ինչպես է միայնության զգացումը ազդում սրտի առողջության վրա
ԺամանցՃապոնիայի Սապորո համալսարանի սրտաբանները պարզել են, որ սրտային անբավարարությամբ տարեց հիվանդները, ովքեր միայնակ են զգում, ավելի հաճախ են ունենում սրտիհետ կապված խնդիրներ: Հետազոտությունը հրապարակված է Frontiers in Cardiovascular Medicine ամսագրում:
Հետազոտությանը մասնակցել է 65 տարեկանից բարձր հոսպիտալացված 300 հիվանդ: Նրանք բոլորն էլ հարցում են անցկացրել՝ չափելու իրենց միայնության մակարդակը: Այնուհետև գիտնականները երեք տարի հետևել են հիվանդների առողջությանը։
«Մենք պարզեցինք, որ հիվանդի միայնության զգացումը կապվում է երկարաժամկետ սրտի անբավարարության մոտ»,- հայտնել են հետազոտողները:
Այնուամենայնիվ, գիտնականներն ընդգծել են, որ տարբեր մշակույթներում մարդիկ կարող են տարբեր կերպ գնահատել իրենց միայնությունը։ Բացի այդ, միայնակ ապրելու հետևանքները տարբեր մշակույթներում նույնպես կարող են տարբեր լինել։
Հետագայում հետազոտողները հույս ունեն կրկնել հետազոտությունը մարդկանց մեծ խմբի հետ։