Մայրը սոցցանցերում կեղծ օգտահաշվով ծաղրի է ենթարկել դստերը
ԱյլԱՄՆ-ից մայրը սոցցանցերում ծաղրել է դստերը՝ օգտագործելով կեղծ օգտահաշիվ, գրում է Complex-ը։ Այժմ ամերիկուհուն սպառնում է ազատազրկում։
42-ամյա Քենդրա Լիկարին իր դստեր և ընկերոջ հասցեին վիրավորական մեկնաբանություններ է հրապարակել սոցցանցերում՝ օգտագործելով երկրորդ օգտահաշիվը: Այս ամենը շարունակվել է ավելի քան մեկ տարի, մինչև որ դպրոցականը դիմել է ոստիկանություն։ ՀԴԲ-ի վերլուծաբաններն արագ պարզել են IP հասցեն, որտեղից ուղարկվել են հաղորդագրությունները: Պարզվել է՝ դա աղջկա մորն է պատկանել։
Ապացույցների ճնշման տակ Քենդրան խոստովանել է, որ իրոք վատ մեկնաբանություններ է թողել երեխայի հրապարակումների տակ, բայց չի կարողացել բացատրել, թե ինչու է դա արել։ Լիկարիին մեղադրանք է առաջադրվել անչափահասին հետապնդելու համար:
Այս գործով առաջին նիստը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին։ Այնուհետև դատարանը կորոշի, թե արդյոք բավարար ապացույցներ կան դատավարության համար: