Պուտինը դեկտեմբերի 21-ին կանցկացնի ՌԴ ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստ
ԱշխարհՉորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 21-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կանցկացնի ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստը, որի ընթացքում կամփոփվեն գերատեսչության մեկ տարվա աշխատանքի արդյունքները։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։
«Պաշտպանության վերահսկողության ազգային կենտրոնում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում կամփոփվեն ՌԴ Զինված ուժերի 2022 թվականի գործունեության արդյունքները և կսահմանվեն հաջորդ տարվա նպատակները»,- պարզաբանել են մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ տեսակոնֆերանսին կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի մոտ 15 հազար պաշտոնյաներ։