«ՔՊ-ում պետք է գտնվեն պատգամավորներ, որոնք անվստահություն կհայտնեն Փաշինյանին»․ Ղազարյան #ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ «Մարտի 1-ի և մյուս գործերի դեպքում իշխանությունների նպատակը ոչ թե բացահայտելն է, այլ կոնկրետ մարդկանց կապելը»․ Քոչարյան ԵՊՀ-ում ձերբակալություններ են. Ամբիոնի վարիչներ են ձերբակալվել «Ես անում եմ այն, ինչ արել է Վազգեն Սարգսյանը»․ Միքայելյանը՝ լրագրողին Սառցե ամրոց, պարապլանով փախուստ ու աղետալի վթարներ․ օրվա կադրերը Ղահրամանյանը հարցրել է՝ ինչպե՞ս կգործի TRIPP-ը, եթե Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիա սկսի «Դուք խաղաղություն չեք խնամում, այլ կատարում եք Ադրբեջանի պահանջները»․ Մաթևոսյան Դուք ինձ ընդհանրապես մի ընդհատե՛ք, մանկապարտեզա. Գրիգորյանը՝ Ռուբինյանին Որևէ փաստաթղթում Սյունիքի խնդիր չի եղել, դա Ադրբեջանի պահանջն է․ Արթուր Խաչատրյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Արարատ» պարային համույթի անդամներին TRIPP-ը առաջին հերթին Հայաստանի համար է կարևոր, ոչ թե Ադրբեջանի․Հռիփսիմե Գրիգորյան 

ԱԱԾ-ն նոր վտանգներ է արձանագրել ՀՀ ազգային անվտանգության արտաքին սպառնալիքների տիրույթում. Արմեն Աբազյան

Քաղաքական

Դեկտեմբերի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ Հայաստանի անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, որին մասնակցեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքից։

Բացման խոսքով հանդես եկավ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Աբազյանը, ով շնորհավորեց ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ և ներկայացրեց 2022 թվականի ընթացքում կատարած աշխատանքի առավել նշանակալի արդյունքները։

«Աշխարհաքաղաքական ներկայիս դիմակայության և մեր տարածաշրջանում ծավալվող զարգացումների ընդհանուր խորապատկերում Ազգային անվտանգության ծառայության կողմից իր առջև դրված խնդիրների իրագործման շրջանակներում արձանագրվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության արտաքին սպառնալիքների տիրույթում նոր զարգացումներ, վտանգներ և դրանց տարատեսակ դրսևորումներ, որոնց ժամանակին բացահայտման, գնահատման, հակազդման և չեզոքացման ուղղությամբ Ծառայության կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր», - ասաց Ա․ Աբազյանը:

ԱԱԾ տնօրենը իր ելույթում նշեց, որ հատուկ ուշադրության կենտրոնում են պահվում 2022 թվականի ընթացքում «Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով» միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների համակարգումը, որը փոխանցվել է Ազգային անվտանգության ծառայությանը, ինչի շրջանակներում ձևավորվել է նոր հանձնաժողով և դրան կից աշխատանքային խումբ:

«Հանձնաժողովն արդեն հրավիրել է նիստեր և ձեռնամուխ է եղել այս ոլորտում տարբեր գերատեսչությունների աշխատանքների համակարգմանը: Կազմակերպվել են մի շարք հանդիպումներ գերեվարված և անհայտ կորած անձանց ծնողների հետ, որի ընթացքում քննարկվել են վերջիններիս կողմից բարձրացված հարցերը և հանձնաժողովի անդամներին տրվել են կոնկրետ հանձնարարականներ», - ասաց Արմեն Աբազյանը:

Ամփոփելով 2022թ․ ընթացքում Ազգային անվտանգության մարմինների հիմնական ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքները՝ Ա․ Աբազյանը փաստեց, որ դեռևս առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնց ուղղությամբ ԱԱԾ-ի կողմից իրականացվում են ամենօրյա հետևողական աշխատանքներ՝ դրանք վերացնելու ուղղությամբ:

«Հավաստիացնում եմ, որ Ազգային անվտանգության ծառայությունը տիրապետում է երկրում տիրող օպերատիվ իրավիճակին և հետևողական շարունակելու է ապահովել անձի, հասարակության և պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնականոն զարգացումը, ինչպես նաև չեզոքացնելու է պետության ներքին և արտաքին անվտանգության սպառնալիքները»,- ասաց ՀՀ ԱԱԾ տնօրենը:

Մասնագիտական տոնի կապակցությամբ անվտանգության մարմինների աշխատակիցներին շնորհավորեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով բարձր գնահատելով Ազգային անվտանգության ծառայության աշխատանքն ու նվիրվածությունը, նշեց․ «Ազգային անվտանգության ծառայությունն այն մարմինն է, որի աշխատանքի ծավալը և արդյունավետությունը ոչ բոլորին է տեսանելի և տեղեկատվությունը հասանելի, դա Ծառայության առանձնահատկություններից է և սա ես ընդգծում եմ նրա համար, որ գնահատում եմ ԱԱԾ-ի նվիրված աշխատանքը։

Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետության կարևորագույն հիմնասյուներից է՝ մի մարմին, պետական կառավարման մի համակարգ, որը պարտավոր է լինել ամենապետականամետը և մյուս կողմից, մի մարմին, որը տիրապետում է երկրում և նրա շուրջ առկա բոլոր խնդիրների մասին ամբողջական տեղեկատվությանը։ Քանի դեռ մեր երկրի անվտանգության բոլոր մարտահրավերները հասցեագրված չեն՝ դա նշանակում է, որ մեր բոլորի աշխատանքը բավարար չափով արդյունավետ չեմ կարող համարել, որովհետև մենք առնչվում ենք ոչ սովորական մարտահրավերների»:

Մասնագիտական տոնի առթիվ ՀՀ վարչապետի կողմից ԱԱԾ մի շարք աշխատակիցներ ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար արժանացան պետական պարգևների, շնորհակալագրերի և հուշամեդալների:

Օրվա խորհրդին համահունչ՝ ՀՀ ԱԱԾ տնօրենը, տեղակալները, դեպարտամենտի ղեկավարները և ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարը հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելիս զոհված և հերոսացած սահմանապահների հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթողներին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկին մեղադրել է Արևմուտքին Ռուսաստանին օգնելու մեջ«ՔՊ-ում պետք է գտնվեն պատգամավորներ, որոնք անվստահություն կհայտնեն Փաշինյանին»․ ՂազարյանԳերմանիայում ամբոխի մեջ մխրճված վարորդը, հնարավոր է, ճանաչել է զոհերին#ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ«Մարտի 1-ի և մյուս գործերի դեպքում իշխանությունների նպատակը ոչ թե բացահայտելն է, այլ կոնկրետ մարդկանց կապելը»․ ՔոչարյանԵՊՀ-ում ձերբակալություններ են. Ամբիոնի վարիչներ են ձերբակալվելՖինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդները Զելենսկիի հետ քննարկել են Պուտինի հետ զրույցը«Ես անում եմ այն, ինչ արել է Վազգեն Սարգսյանը»․ Միքայելյանը՝ լրագրողինՍի Ծինփինը շնորհավորել է Լուլա դա Սիլվային Բրազիլիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբՍառցե ամրոց, պարապլանով փախուստ ու աղետալի վթարներ․ օրվա կադրերըՂահրամանյանը հարցրել է՝ ինչպե՞ս կգործի TRIPP-ը, եթե Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիա սկսի«Դուք խաղաղություն չեք խնամում, այլ կատարում եք Ադրբեջանի պահանջները»․ ՄաթևոսյանԴուք ինձ ընդհանրապես մի ընդհատե՛ք, մանկապարտեզա. Գրիգորյանը՝ ՌուբինյանինԻրանի խորհրդարանի խոսնակը խոսել է Խամենեիի վիճակի մասինՈրևէ փաստաթղթում Սյունիքի խնդիր չի եղել, դա Ադրբեջանի պահանջն է․ Արթուր ԽաչատրյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Արարատ» պարային համույթի անդամներինTRIPP-ը առաջին հերթին Հայաստանի համար է կարևոր, ոչ թե Ադրբեջանի․Հռիփսիմե Գրիգորյան «TRIPP-ի մեկնարկից հետո Ադրբեջանը նոր պայմաններ կբերի»․ Նարեկ ԿարապետյանԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Ալիևի «արդարությունը», Հաջիևի պահանջը հայերից ու ՌԴ դեսպանության կոշտ քննադատությունըՍերժ Սարգսյանն է ոչնչացրել Հայաստանի հարավով անցնող երկաթուղին․ Մարիա ԿարապետյանՉինաստանը մեկնաբանել է ընկերությունների կողմից Մբապեի հետ համագործակցության դադարեցումը«Եթե TRIPP ծրագիրը չի ապահովում պետական վերահսկողություն և սահմանային երաշխիքներ, դրա ռիսկայնությունն աներկբա է»․ Լիլիթ ԳալստյանRepubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել ՈւկրաինայինDPA. Գերմանիայում ավտոմեքենայով մարդկանց վրաերթի ենթարկելու դեպքով ոստիկանությունը բացառել է ահաբեկչության վարկածըԱյնքան եք խորտակել երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, որ դա էլ ձեռքբերում եք համարում․ Էդգար ՂազարյանFrance Football-ի ղեկավարը բացատրել է՝ ինչու Լամին Յամալը չի ստացել «Ոսկե գնդակը»ՀԴԿԽ-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և մյուս 20 հայ պատանդներինՕմանը պնդում է, որ Իրանը չպետք է բացառվի Պարսից ծոցի անվտանգության համակարգիցՀայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ ՍաուդըԱՄՆ-ը չի պահանջում, որ Հնդկաստանը կրճատի ռուսական նավթի ներմուծումը«88» սուպերմարկետների ցանցի և «Սպայկա»-ի սեփականատերերի դեմ քրեական գործեր են հարուցվելՀնարավո՞ր է ԹՐԻՓՓ-ը գործարկվի՝ մինչ պայմանագրի ստորագրումը. Կարապետյանը՝ Միրզոյանին Politico. Կանադան կարող է չստանալ ԵՄ-ի ասոցացված անդամի կարգավիճակ «Շուռնուխում ու Կիրանցում էլ հասարակությունն աջակցել է Քաղաքացիական պայմանագրին»․ ՀակոբյանԹուրքիան չի թույլատրի ՆԱՏՕ-ի նավերի մուտքը Սև ծովԱրաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների կողմից արձակված չորս անօդաչու թռչող սարքՄիացյալ Նահանգները հիպերձայնային հրթիռներ արտադրելու պայմանագիր է կնքելԱչքով տենաք, չհավատա’ք, մենք գործարքի գնանք ՔՊ-ի հետ.Ղազինյան Վարչապետը հրաժարական կտա, կլինեն նոր ընտրություններ, եթե այդ սցենարով գնանք.ՔՊ պատգամավորԹրամփը հայտարարել է, որ չի մտահոգվում Եվրոպայում բողոքի ցույցերի սրմամբՄբապեն հայտնվել է սկանդալի կենտրոնում․ չինական ընկերությունները խզում են պայմանագրերըԱնկախության հռչակագիրը պատմական փաստաթուղթ է, հարցն այն է՝ հղում ներառե՞լ նոր Սահմանադրության նախաբանում, թե՞ ոչԱվտովթար՝ Րաֆֆու փողոցում․ բախվել են ավտոբուսն ու երկու մեքենա«Խոստանում էին կտրել մեր թևերը, բայց հիմա իրենք չկան, չեն մասնակցում»․Ռուբինյանը՝ ընդդիմության մասինԳերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, ինչի հետևանքով վիրավորներ են եղելԻսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է ՀայաստանԿալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտըՀնդկաստանը կոչ է արել վետոյի իրավունք տրամադրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր մշտական ​​անդամներինՀարի Քեյնը թագադրվեց․ հայտնի են «Ոսկե գնդակ-2026»-ի բոլոր դափնեկիրները
Ամենադիտված