ԵՄ-ն և Իրանը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը․ Բորել
ԱշխարհԹեհրանն ու Եվրամիությունը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Հորդանանում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպման արդյունքներով։
«Մենք պայմանավորվեցինք, որ պետք է պահպանենք բաց հաղորդակցությունը և վերականգնենք Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը՝ հիմնվելով Վիեննայի բանակցությունների վրա», - գրել է Բորելը Twitter-ում:
Բորելն ընդգծել է, որ հանդիպումը կայացել է «Իրանի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունների վատթարացման ֆոնին»։ Միաժամանակ Բորելը Թեհրանին կոչ է արել դադարեցնել «ռազմական աջակցությունը Ռուսաստանին և Իրանում ներքին ռեպրեսիաները»։