«ՔՊ-ում պետք է գտնվեն պատգամավորներ, որոնք անվստահություն կհայտնեն Փաշինյանին»․ Ղազարյան #ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ «Մարտի 1-ի և մյուս գործերի դեպքում իշխանությունների նպատակը ոչ թե բացահայտելն է, այլ կոնկրետ մարդկանց կապելը»․ Քոչարյան ԵՊՀ-ում ձերբակալություններ են. Ամբիոնի վարիչներ են ձերբակալվել «Ես անում եմ այն, ինչ արել է Վազգեն Սարգսյանը»․ Միքայելյանը՝ լրագրողին Սառցե ամրոց, պարապլանով փախուստ ու աղետալի վթարներ․ օրվա կադրերը Ղահրամանյանը հարցրել է՝ ինչպե՞ս կգործի TRIPP-ը, եթե Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիա սկսի «Դուք խաղաղություն չեք խնամում, այլ կատարում եք Ադրբեջանի պահանջները»․ Մաթևոսյան Դուք ինձ ընդհանրապես մի ընդհատե՛ք, մանկապարտեզա. Գրիգորյանը՝ Ռուբինյանին Որևէ փաստաթղթում Սյունիքի խնդիր չի եղել, դա Ադրբեջանի պահանջն է․ Արթուր Խաչատրյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Արարատ» պարային համույթի անդամներին TRIPP-ը առաջին հերթին Հայաստանի համար է կարևոր, ոչ թե Ադրբեջանի․Հռիփսիմե Գրիգորյան 

Մեզ սպառնացող անվտանգային մարտահրավերներն ավելի են ահագնանում․ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԱԱԾ

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Ազգային անվտանգության ծառայության հարգելի տնօրեն,

Տնօրենի հարգելի տեղակալներ,

Հարգելի գեներալներ եւ սպաներ,

Շնորհավորում եմ բոլորիս Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առիթով եւ պիտի միանգամից ասեմ, որ բարձր եմ գնահատում Ազգային անվտանգության ծառայության նվիրված աշխատանքը։

Ազգային անվտանգության ծառայությունն այն մարմինն է, որի աշխատանքի ծավալը, արդյունավետությունը եւ նվիրումը ոչ բոլորին է տեսանելի, եւ տեղեկատվությունը հասանելի, եւ դա ծառայության առանձնահատկություններից է։ Եվ ես սա ընդգծում եմ նրա համար, որ ասելով, որ գնահատում եմ Ազգային անվտանգության ծառայության նվիրված աշխատանքը՝ ասում եմ որպես մի մարդ, որ տեղյակ է բոլոր մանրամասներով եւ ամբողջ ծավալով այն գործառույթներին եւ գործունեությանը, որ իրականացնում է Ազգային անվտանգության ծառայությունը՝ տնօրենի գլխավորությամբ։

Պետք է ընդգծեմ, որ իմ ընկալումը միշտ է այդպիսին եղել, այսօր էլ այդպես եմ համարում, որ Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետության կարեւորագույն հիմնասյուներից է, մի մարմին, պետական կառավարման մի համակարգ, որը թերեւս ի բնե պարտավոր է լինել ամենապետականամետը, եւ, մյուս կողմից, մի մարմին, որը տիրապետում է երկրում եւ նրա շուրջ առկա բոլոր պրոբլեմների եւ խնդիրների մասին ամբողջական տեղեկատվության։ Այս առումով պիտի ընդգծեմ, որ վարչապետի պաշտոնն ստանձնելով՝ ես շատ կարեւոր եմ համարել, որ Ազգային անվտանգության ծառայությունը լինի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, անվտանգության կարեւորագույն հենասյունը, որովհետեւ այդպես է նախատեսված մեր օրենսդրությամբ ու Սահմանադրությամբ, այդպես է նաեւ տրամաբանորեն։ Եվ պիտի խոստովանեմ նաեւ, որ Ազգային անվտանգության ծառայությունն այս հանգամանքների բերումով թերեւս հիմա եւ վերջին տարիներին ավելի ծանրաբեռնված է աշխատել, քան գուցե սովորաբար, որովհետեւ շատ գործառույթներ, որոնք այնքան էլ հատուկ չեն Ազգային անվտանգության ծառայության գործառույթներին, մենք վերապահել ենք հենց ծառայությանը՝ նկատի ունենալով հենց այն հանգամանքը, որ կարեւորագույն խնդիրների լուծման գործում երբեմն կարող ենք ապավինել հենց ծառայությանը։

Այս առումով կրկնակի գնահատելի է այն աշխատանքը, որ կատարվել է այս ընթացքում։ Բայց, մյուս կողմից, նաեւ պիտի արձանագրենք, որ քանի դեռ մեր երկրի անվտանգության բոլոր մարտահրավերները հասցեագրված չեն, դա նշանակում է, որ ինձնից սկսած՝ մնացածներով շարունակած մեր աշխատանքը բավարար չափով արդյունավետ համարել չենք կարող։ Որովհետեւ իսկապես մենք առերեսվում ենք ոչ սովորական մարտահրավերների, եւ իմ ընկալումն այն է, որ հենց արտաքին մարտահրավերների եւ անվտանգային բոլոր մարտահրավերների դիմակայման առումով մենք պիտի Ազգային անվտանգության ծառայության արդյունավետությունը մեծացնենք։

Բայց, մյուս կողմից, մենք այս ընթացքում նաեւ հասել ենք աննախադեպ արդյունքների, որոնք այդքան էլ ուրախալի արդյունքներ չեն։ Մասնավորապես, հակահետախուզության ոլորտում այն ձեռքբերումները, որոնք, ցավոք, չակերտավոր ձեռքբերում կարող ենք համարել։ Դրանք չափազանց կարեւոր են մի քանի առումով՝ նախ, մենք արդյունավետ կարծես իրականացնում ենք այս գործառույթը, եւ երկրորդ՝ դա սառը ցնցուղի դեր է կատարում բոլորիս համար, որովհետեւ այդ ազդակները մեզ հուշում են, որ մենք չպիտի թուլացնենք մեր զգոնությունը, որովհետեւ առօրյա պայմաններում ասենք ո՞վ կմտածի, որ ՀՀ Զինված ուժերի սպան կարող է, օրինակ, լրտեսական գործունեություն ծավալել ի նպաստ օտար պետությունների եւ, մասնավորապես, հայտնի հանգամանքների ֆոնին՝ Ադրբեջանի օգտին։ Բայց մենք տեսնում ենք, որ այս իրողությունները կան, եւ դրանցից մենք պետք է շատ կոնկրետ հետեւություններ անենք։

Հետեւություններից մեկը նաեւ պետք է լինի այն, որ մենք պետք է ինքներս ավելի արդյունավետ դառնանք, որովհետեւ տեսնում ենք, որ նոր տեխնոլոգիաների զարգացման պայմաններում Հայաստանի՝ մեր պետության ու անվտանգության դեմ գոյություն ունեցող մարտահրավերներն ավելի են սրվում։ Այսինքն՝ նոր տեխնոլոգիաները նոր հնարավորություններ են բացում մեր հակառակորդների, մեր երկրի նկատմամբ թշնամական գործունեություն ծավալողների համար, եւ այս առումով, իհարկե, մենք պետք է որոշակի հետեւություններ անենք։

Ո՞րն է, օրինակ, Կառավարության եւ անձամբ իմ հետեւությունն այս համատեքստում՝ այն է, որ մենք Ազգային անվտանգության ծառայությանը պետք է օգնենք ավելի ու ավելի շատ կենտրոնանալ 3 հիմնական գործառույթների վրա՝ առաջինը՝ հակահետախուզությունը, երկրորդը՝ ահաբեկչության դեմ պայքարը, եւ երրորդը՝ սահմանադրական կարգի պահպանության գործառույթը։ Եվ այս առումով մենք պիտի ամեն ինչ անենք՝ Ազգային անվտանգության ծառայության կարողություններն ուժեղացնելու համար։

Իհարկե, այս համատեքստում շատ կարեւոր է նաեւ Սահմանապահ ծառայության իրականացրած գործառույթը։ Իսկապես շատ կարեւոր գործառույթներ կան, եւ ըստ էության՝ վերջին շրջանում մենք նաեւ Ազգային անվտանգության ծառայության առաջ նոր խնդիրներ ենք ձեւակերպում։ Այդ խնդիրներն ուղղված են իմ նշած գործառույթներն ավելի արդյունավետ իրականացնելու հարցում ԱԱԾ կարողություններն ուժեղացնելուն։

Բայց սա ամենը չէ: Հասկանալով այն կարևոր գործառույթը, որ պետության համար կատարում է Ազգային անվտանգության ծառայությունը, մենք շատ կարևոր ենք համարում ծառայության աշխատողների պատշաճ սոցիալական երաշխիքների համակարգի ստեղծումը: Եվ այս առումով պիտի արձանագրեմ, որ , այո՛, ատեստավորման գործընթացն ունի մի շատ կարևոր և հիշելի նպատակ: Մենք ասում ենք, որ այս ծրագրի նպատակն է առնվազն կրկնապատկել՝ Ազգային անվտանգության ծառայության ծառայողների աշխատավարձերը: Մենք այս ծրագիրը, իհարկե, անպայման կիրականացնենք, ընդ որում՝ ոչ միայն Ազգային անվտանգության ծառայությունում, այլեւ Զինված ուժերում, Ոստիկանությունում, ընդհանրապես զինվորական ծառայության հետ կապ ունեցող բոլոր մարմիններում, Պետական պահպանության ծառայությունում:

Շատ կարևոր է ընդգծել, որ սա հարցի առաջին մասն է: Երկրորդ մասը հետևյալն է. ինչո՞ւ ենք սա անում ընդհանրապես, ի՞նչ նպատակ ունենք. մենք ուզում ենք, որ Ազգային անվտանգության ծառայության ծառայողները, այդ թվում հնարավորություն ունենան հնարավորինս քիչ զբաղվել տարատեսակ կենցաղային խնդիրներով - հասկանալի է, որ ընտանիքի սոցիալական ապահովության, սրանից բխող տարբեր խնդիրներ կան - եւ հնարավորինս ավելի շատ կենտրոնանալ պրոֆեսիոնալ գործունեության վրա: Ընդ որում, երբ խոսում ենք աշխատավարձի առնվազն կրկնակի բարձրացման մասին, սա ամենը չէ: Մենք նկատի ունենք, որ նախ այդ համակարգը պետք է պարբերաբար գործի, և երկրորդ՝ նաև ընտանիքի անդամների սոցիալական երաշխիքների համակարգ պետք է ներդվի, մասնավորապես՝ խոսքը վերաբերում է առողջապահության ապահովագրությանը և այսպես շարունակ:

Բայց, մյուս կողմից, ուզում եմ շարունակությունն էլ ասել. շնորհակալ լինելով աներկբա և միանշանակ կատարված աշխատանքի համար՝ այս գործընթացի ընթացքում, իհարկե, Հայաստանի Հանրապետության պահանջները, ակնկալիքները Ազգային անվտանգության ծառայության ծառայողներից ավելանալու են: Ավելանալու են հետևյալ տրամաբանությամբ, որ, ինչպես արդեն նշեցի, ցավոք, մեզ սպառնացող անվտանգային մարտահրավերներն ավելի են ահագնանում, և մենք ծառայության և յուրաքանչյուր ծառայողի անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների զարգացման խթաններ չստեղծելով՝ չենք կարող հասցեագրել այդ մարտահրավերները: Ընդ որում, ես ուզում եմ, որ այս ասելիքի մեջ ոչ մի նսեմացնող երանգ չդիտարկվի, որովհետև, ինչպես արդեն ասացի, աշխարհը շատ արագ է փոխվում, մարտահրավերները շատ արագ են փոխվում, ահաբեկչական, լրտեսական ցանցերը և այլ պետության անվտանգությանը սպառնացող ցանցերը շատ արագ են փոխվում, իրենք սովորելու, նոր տեխնոլոգիաները կիրառելու, նոր մեթոդներ որդեգրելու ոչ մի կոմպլեքս չունեն: Եվ հետևաբար, առավել ևս, այդ մարտահրավերներին դիմակայելուն ուղղված մարմինը նույնպես որևէ կոմպլեքս այս առումով չի ունենալու, և, այո՛, մենք բոլորս՝ սկսած ինձնից, վերջացրած պետական, և ոչ միայն պետական համակարգի բոլոր աշխատողներով, չպետք է ամոթ համարեն որևէ նոր գիտելիք ստանալու ձգտումը, նոր տեխնոլոգիաների, նոր հմտությունների, նոր մեթոդների, նոր մտածողության որդեգրումը՝ առանցքում ունենալով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անկախության և անվտանգության ապահովումը:

Այս առումով Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու դերն ավելի են մեծանալու: Եվ այս դերի մեծացման համատեքստում է, որ մենք կարծում ենք՝ պետք է ծառայության գործառույթները որոշակիորեն բեռնաթափվեն: Մասնավորապես, գիտեք, որ Պետական պահպանության ծառայությունը վերածվում է Վարչապետին ենթակա մարմնի: Այսօր Ազգային անվտանգության ծառայությունը շատ մեծ դերակատարում ունի կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, բայց մենք հույս ունենք, որ նաև Հակակոռուպցիոն կոմիտեն, որպես ինստիտուտ, կկայանա այնքան, որ Ազգային անվտանգության ծառայությանը կազատի այս գործառույթից, որպեսզի ԱԱԾ-ն սրա վրա էներգիա չծախսի: Նաև գիտեք, որ ստեղծվում է Արտաքին հետախուզական ծառայություն, բայց մեր ընկալումն այն է, որ այս փուլում, առնվազն տեսանելի ապագայում որևէ ձևով չենք անդրադառնա Ազգային անվտանգության ծառայության Հետախուզական դեպարտամենտի գործունեությանը, և դեպարտամենտը կշարունակի իր բնականոն գործունեությունն առնվազն մինչև այն պահը, որ մենք համոզված կլինենք, որ Արտաքին հետախուզական ծառայությունը կայացել է այն աստիճան, որ կարող է իրականացնել այդ գործառույթները: Բայց, մյուս կողմից, էլի եմ ասում, մենք պետք է կենտրոնանանք անվտանգությունն ապահովող 3 հիմնական գործառույթների վրա, 3+1՝ նաև սահմանային անվտանգությունը և այլ խնդիրներ, որոնք ծագել են, նոր են ծագում, կամ մենք նոր ենք նկատում այդ խնդիրների հասցեագրման անհրաժեշտությունը: Մասնավորապես, այսօրվա մարտահրավերները հիբրիդային են, և Ազգային անվտանգության ծառայությունը պետք է այս նոր իրավիճակում այդ նոր գործառույթները ստանձնի՝ Հայաստանի Հանրապետությանը սպառնացող հիբրիդային մարտահրավերներին դիմակայելու համար: Դա մի թեմա է, որը, կարծում եմ, ամենատարբեր ֆորմատներով կքննարկենք այն ծառայությունների և ծառայողների հետ, որոնք ուղղակիորեն առնչվելու են այս գործառույթի հետ:

Կրկին ուզում եմ շնորհավորել բոլորիս։ Կրկին շնորհակալություն եմ հայտնում նվիրված ծառայության համար և ցանկանում եմ, որ մենք ամեն տարի, ամփոփելով Ազգային անվտանգության ծառայության նախորդ տարվա աշխատանքը, արձանագրենք, որ մարտահրավերները նվազել են կամ նվազում են, իսկ արդյունավետությունը բարձրանում է: Իհարկե, սա մի հարց է, որ, ցավոք, ոչ միայն մեզնից է կախված, բայց այնքան էլ լավ չէ ,որ մեծապես մեզնից չի կախված: Մենք պիտի պրոցեսները փորձենք զարգացնել այնպես, որ մեր երկրի ճակատագրի հետ կապված հարցերի հսկիչ փաթեթն, ի վերջո, հայտնվի մեր ձեռքում, և սա է Ազգային անվտանգության ծառայության այդ թվում հիմնական գործառույթներից մեկը:

Շնորհավորում եմ և շնորհակալ եմ բոլորիդ, պարոն Աբազյան՝ Ձեզ, կատարված աշխատանքի համար»։

Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ մի խումբ աշխատակիցների հանձնել է պետական պարգևներ:

Մարտական ծառայության մեդալով պարգևատրվել են՝ ԱԱԾ դեպարտամենտի բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Արտակ Բադալյանը, ԱԱԾ դեպարտամենտի բաժանմունքի պետ, մայոր Արթուր Ստեփանյանը, ԱԱԾ քննչական դեպարտամենտի հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ, մայոր Արման Երիցյանը, Պետական պահպանության ծառայության թիկնապահ, ավագ լեյտենանտ Պավել Բադասյանը:

Հայրենիքի անվտանգության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են՝ ԱԱԾ դեպարտամենտի պետի տեղակալ, գնդապետ Արմեն Արզումանյանը, ԱԱԾ դեպարտամենտի պետի տեղակալ, գնդապետ Արթուր Գեւորգյանը, ԱԱԾ դեպարտամենտի բաժնի պետ, գնդապետ Արա Մխիթարյանը, ԱԱԾ քննչական դեպարտամենտի բաժնի պետ, փոխգնդապետ Արմեն Ասատրյանը, Պետական պահպանության ծառայության բաժանմունքի պետ, փոխգնդապետ Վահան Վարդանյանը։

Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրով է պարգևատրվել ԱԱԾ պետական պահպանության ծառայության կրտսեր տեսուչ-հերթապահ, ենթասպա Հասմիկ Դեղոյանը։

Իրավագիտության զարգացման, իրավակարգի եւ օրինականության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար ԱԱԾ տնօրենի խորհրդական Վահե Ենգիբարյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում։

ԱԱԾ օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետ, գնդապետ Կարեն Ղարիբյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Դավիթ Սանամյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«ՔՊ-ում պետք է գտնվեն պատգամավորներ, որոնք անվստահություն կհայտնեն Փաշինյանին»․ ՂազարյանԳերմանիայում ամբոխի մեջ մխրճված վարորդը, հնարավոր է, ճանաչել է զոհերին#ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ«Մարտի 1-ի և մյուս գործերի դեպքում իշխանությունների նպատակը ոչ թե բացահայտելն է, այլ կոնկրետ մարդկանց կապելը»․ ՔոչարյանԵՊՀ-ում ձերբակալություններ են. Ամբիոնի վարիչներ են ձերբակալվելՖինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդները Զելենսկիի հետ քննարկել են Պուտինի հետ զրույցը«Ես անում եմ այն, ինչ արել է Վազգեն Սարգսյանը»․ Միքայելյանը՝ լրագրողինՍի Ծինփինը շնորհավորել է Լուլա դա Սիլվային Բրազիլիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբՍառցե ամրոց, պարապլանով փախուստ ու աղետալի վթարներ․ օրվա կադրերըՂահրամանյանը հարցրել է՝ ինչպե՞ս կգործի TRIPP-ը, եթե Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիա սկսի«Դուք խաղաղություն չեք խնամում, այլ կատարում եք Ադրբեջանի պահանջները»․ ՄաթևոսյանԴուք ինձ ընդհանրապես մի ընդհատե՛ք, մանկապարտեզա. Գրիգորյանը՝ ՌուբինյանինԻրանի խորհրդարանի խոսնակը խոսել է Խամենեիի վիճակի մասինՈրևէ փաստաթղթում Սյունիքի խնդիր չի եղել, դա Ադրբեջանի պահանջն է․ Արթուր ԽաչատրյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Արարատ» պարային համույթի անդամներինTRIPP-ը առաջին հերթին Հայաստանի համար է կարևոր, ոչ թե Ադրբեջանի․Հռիփսիմե Գրիգորյան «TRIPP-ի մեկնարկից հետո Ադրբեջանը նոր պայմաններ կբերի»․ Նարեկ ԿարապետյանԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Ալիևի «արդարությունը», Հաջիևի պահանջը հայերից ու ՌԴ դեսպանության կոշտ քննադատությունըՍերժ Սարգսյանն է ոչնչացրել Հայաստանի հարավով անցնող երկաթուղին․ Մարիա ԿարապետյանՉինաստանը մեկնաբանել է ընկերությունների կողմից Մբապեի հետ համագործակցության դադարեցումը«Եթե TRIPP ծրագիրը չի ապահովում պետական վերահսկողություն և սահմանային երաշխիքներ, դրա ռիսկայնությունն աներկբա է»․ Լիլիթ ԳալստյանRepubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել ՈւկրաինայինDPA. Գերմանիայում ավտոմեքենայով մարդկանց վրաերթի ենթարկելու դեպքով ոստիկանությունը բացառել է ահաբեկչության վարկածըԱյնքան եք խորտակել երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, որ դա էլ ձեռքբերում եք համարում․ Էդգար ՂազարյանFrance Football-ի ղեկավարը բացատրել է՝ ինչու Լամին Յամալը չի ստացել «Ոսկե գնդակը»ՀԴԿԽ-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և մյուս 20 հայ պատանդներինՕմանը պնդում է, որ Իրանը չպետք է բացառվի Պարսից ծոցի անվտանգության համակարգիցՀայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ ՍաուդըԱՄՆ-ը չի պահանջում, որ Հնդկաստանը կրճատի ռուսական նավթի ներմուծումը«88» սուպերմարկետների ցանցի և «Սպայկա»-ի սեփականատերերի դեմ քրեական գործեր են հարուցվելՀնարավո՞ր է ԹՐԻՓՓ-ը գործարկվի՝ մինչ պայմանագրի ստորագրումը. Կարապետյանը՝ Միրզոյանին Politico. Կանադան կարող է չստանալ ԵՄ-ի ասոցացված անդամի կարգավիճակ «Շուռնուխում ու Կիրանցում էլ հասարակությունն աջակցել է Քաղաքացիական պայմանագրին»․ ՀակոբյանԹուրքիան չի թույլատրի ՆԱՏՕ-ի նավերի մուտքը Սև ծովԱրաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների կողմից արձակված չորս անօդաչու թռչող սարքՄիացյալ Նահանգները հիպերձայնային հրթիռներ արտադրելու պայմանագիր է կնքելԱչքով տենաք, չհավատա’ք, մենք գործարքի գնանք ՔՊ-ի հետ.Ղազինյան Վարչապետը հրաժարական կտա, կլինեն նոր ընտրություններ, եթե այդ սցենարով գնանք.ՔՊ պատգամավորԹրամփը հայտարարել է, որ չի մտահոգվում Եվրոպայում բողոքի ցույցերի սրմամբՄբապեն հայտնվել է սկանդալի կենտրոնում․ չինական ընկերությունները խզում են պայմանագրերըԱնկախության հռչակագիրը պատմական փաստաթուղթ է, հարցն այն է՝ հղում ներառե՞լ նոր Սահմանադրության նախաբանում, թե՞ ոչԱվտովթար՝ Րաֆֆու փողոցում․ բախվել են ավտոբուսն ու երկու մեքենա«Խոստանում էին կտրել մեր թևերը, բայց հիմա իրենք չկան, չեն մասնակցում»․Ռուբինյանը՝ ընդդիմության մասինԳերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, ինչի հետևանքով վիրավորներ են եղելԻսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է ՀայաստանԿալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտըՀնդկաստանը կոչ է արել վետոյի իրավունք տրամադրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր մշտական ​​անդամներինՀարի Քեյնը թագադրվեց․ հայտնի են «Ոսկե գնդակ-2026»-ի բոլոր դափնեկիրներըՀոկտեմբերի 27-ին ես 9 տարեկան էի․ ինչո՞ւ Քոչարյանն ու Սարգսյանը չբացահայտեցին ոճրագործությունը․ Ռուբինյան
Ամենադիտված