Համացանցում է հայտնվել զուգարանակոնքի վրա նստած աղջկա լուսանկարը, որն արվել է ռոբոտ փոշեկուլի կողմից
Այլ2020 թվականին Վենեսուելայի համացանցային ֆորումներից մեկում հրապարակվել է զուգարանակոնքի վրա նստած աղջկա նկար։ Պարզվել է, որ նկարն արվել է iRobot Roomba J7 ռոբոտ փոշեկուլի կողմից, գրում է MIT Technology Review ամսագիրը։
Նշվում է, որ ռոբոտ փոշեկուլն աղջկա լուսանկարն ուղարկել է Scale AI ստարտափին, որը լուսանկարներում նշում է առարկաները՝ արհեստական ինտելեկտը մարզելու համար։ Ենթադրվում է, որ նկարը ֆորումում տեղադրվել է ընկերություններից մեկի աշխատակցի կողմից, որին հասանելի է եղել պատկերը։
MIT Technology Review-ն նաև գտել է ինտիմ և կենցաղային տեսարանների ևս մի քանի պատկերներ ու տեսանյութեր, որոնցում կարելի է տեսնել մարդկանց դեմքերը:
iRobot-ը հաստատել է, որ նկարներն արվել են փոշեկուլով 2020 թվականին։ Ընկերությունն առանձին-առանձին նշել է, որ այս սարքերը փորձարկողներն օգտագործում են արհեստական ինտելեկտի ուսուցման նպատակով, իսկ նման փոշեկուլները հասանելի չեն լայն հանրությանը։
Roomba J7-ի արտադրողը նաև հայտնել է, որ միջադեպի հետաքննություն է սկսել: