«Չեմ կարող լռել»․ Կարեն Ավանեսյանը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին
ԺամանցԽորհրդային և ռուսական էստրադային արտիստ, կինոդերասան, հումորիստ Կարեն Ավանեսյանը խոսել է Լաչինի միջանցքի արգելափակման և Արցախում տիրող իրավիճակի մասին։ Այս մասին նա գրել է սոցցացի իր էջում։
«Հայաստանը Արցախի հետ կապող միակ ճանապարհն արդեն մի քանի օր է, ինչ արգելափակված է։ Եվ այս ամբողջ ընթացքում այս փոքրիկ հանրապետության ավելի քան 120.000 բնակիչ, այդ թվում՝ 30.000 երեխա, նստած են առանց լույսի և դեղորայքի։
Մարդիկ մահանում են հիվանդանոցներում։ Չեմ կարող լռել։ Եվ ես ուզում եմ դիմել աշխարհի բոլոր կազմակերպություններին, որոնք կարող են կարգի բերել և կասեցնել այս մարդասիրական աղետը, որը կազմակերպել են ադրբեջանցի «բնապահպանները» աշխարհի էկոլոգիապես ամենամաքուր անկյունում։
Եվ բավական է արդեն «մտահոգություն» ու «անհանգստություն» արտահայտել։ Ժամանակն է վճռական քայլեր ձեռնարկել»,- գրել է նա: