Ֆրանսիայում 88-ամյա տղամարդու հետույքից Առաջին համաշխարհային պատերազմի արկ են հեռացրել
ԱյլՖրանսիայում ողջ հիվանդանոցի տարհանում է պահանջվել այն բանից հետո, երբ բժիշկների մոտ է եկել տարեց տղամարդ՝ բողոքելով, որ հետանցքում օտար առարկա կա։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Տուլոն քաղաքում, փոխանցում է riafan.ru-ն։
Տարեց պացիենտը գնացել է հիվանդանոց՝ պնդելով, որ իր հետանցքում Առաջին համաշխարհային պատերազմի արկ կա։ Այնուհետեւ դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու սակրավորները։ Փրկարարները տարհանել են հաստատությունը, իսկ նոր հիվանդներին սկսկել են ուղարկել այլ հիվանդանոցներ։
Արդյունքում «փրկարարական գործողությունը» հաջողությամբ ավարտվել է։ 88-ամյա ֆրանսիացու հետանցքից իսկապես հանել են 20 սմ երկարությամբ զինամթերք։ Սակրավորները պնդում են, որ առարկան վտանգ չի ներկայացրել։ Միջադեպի պատճառների մասին թոշակառուն գերադասել է լռել։