Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ․ ՌԴ ՊՆ
Արցախ
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող թիվ 7 դիտակետում իրադրությունը մնում է անփոփոխ, հայտնում են ՌԴ ՊՆ-ից:
«Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել շարժը վերսկսելու համար»,-ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ պարեկություն է իրականացվել Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում: Խաղաղապահ զորակազմից հաղորդում են իրենց պատասխանատվության գոտում հրադադարի խախտման բացակայության մասին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)