Հայաստանը չի արձագանքում այնպես, ինչպես սպասում էի. Ռուբեն Վարդանյան
Քաղաքական
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է Լաչինի միջանցքի փակմանը Հայաստանը չի արձագանքում այնպես, ինչպես սպասում էր:
«Ես տեսնում եմ, որ մի շարք անձինք տարբեր երկրներում արձագանքում են, բայց պետությունները, միջազգային կազմակերպությունները, իհարկե, ոչ: Ինչու խոսենք այլ երկրների մասին, խոսենք Հայաստանի մասին», - Rusarminfo-ին տված հարցազրույցում ասել է Վարդանյանը:
Նրա խոսքերով` Հայաստանը չի արձագանքում այնպես, ինչպես ինքը սպասում էր: «Հայկական կազմակերպությունները եւս հանդես չեն եկել հայտարարությամբ ու ես զարմացած եմ: Իրականում, ինձ համար անսպասելի էր տեսնել մեծ անտարբերությունը կամ գուցե զգուշավորությունն Արցախի շրջափակման համատեքստում, որն արդեն շարունակվում է 9 օր», - հայտարարել է Ռուբեն Վարդանյանը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)