Իսակովի պողոտայում բախվել են «Mercedes-Benz CLS»-ը և «Mercedes-Benz C»-ը․ վերջինս շրջվել է
Արտակարգ Պատահար
Դեկտեմբերի 20-ին, ժամը 18։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz CLS» (վարորդ` Գ. Ա.) և «Mercedes-Benz C» (վարորդ` Ռ. Ս.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս շրջվել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել «Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենան։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)