Թուրքիան նախատեսում է կատարելագործված ՀՕՊ համակարգերի արտադրություն սկսել
ԱշխարհԹուրքիան նախատեսում է կատարելագործված ՀՕՊ համակարգերի արտադրություն սկսել՝ երկրի հակաօդային պաշտպանության հզորացման ծրագրի շրջանակներում։ Այս մասին որոշումն ընդունվել է ռազմարդյունաբերական համալիրի գործկոմի նիստում, որը վարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է TRT-ն։
Մասնավորապես, նախատեսվում է սկսել Siper, Hisar, Sungur համակարգերի նոր տեսակների, ինչպես նաեւ հրթիռային սպառազինության եւ զինամթերքի որոշ տեսակների արտադրություն։ Ընդհանուր առմամբ, որոշումներ են կայացվել պաշտպանական արդյունաբերության 25 նախագծերի վերաբերյալ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում ստեղծված Siper համակարգը՝ որպես ռուսական С-400-ին եւ ամերիկյան Patriot-ին այլընտրանք, հանրապետության զինված ուժեր կմտնի 2023 թվականին։ Թուրքիայի պլանների համաձայն՝ մինչեւ 2026 թվականը Siper-ը պետք է ազգային հակաօդային պաշտպանության հիմքը կազմի, հայտնում է ՏԱՍՍ-ը։