Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է Ռուսները նոր բնակավայր են գրավել Լեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. Իոաննիսյան Ինդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհեր Բելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է 

«Հրապարակ». Պետք են նոր գաղափարներ, նոր ծրագրեր, մենք մեծ պոտենցիալով ազգ են. Գագիկ Ծառուկյան

Հայկական Մամուլ

Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ։


- Պարոն Ծառուկյան, 2022 թվականը մոտենում է ավարտին. կարո՞ղ ենք ամփոփել տարվա հիմնական ձեռքբերումները եւ խնդիրները Հայաստանի համար։

- Ես չեմ ցանկանա հիմա ինչ-որ բան ամփոփել։ Դա սովորաբար անում են հանդարտ, խաղաղ պայմաններում, երկարաժամկետ պլանավորված կյանքի պայմաններում։ Ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչը եւ ինչպես կարելի է ամփոփել, երբ պետության առաջ կանգնած է լինել-չլինելու խնդիրը, երբ ընդամենը վերջերս՝ սեպտեմբերին, Ջերմուկի մատույցներում պատերազմ էր, երբ շրջափակման մեջ է Արցախը, երբ քեզ անընդհատ սպառնում են նոր պատերազմով։ Նման պայմաններում խոսել, թե այս կամ այն ոլորտում առաջընթաց կա, աճ կա, գուցե կարելի է, բայց ես դա չեմ անի։ Քանի դեռ երկրում կա սուր անվտանգային խնդիր, քանի դեռ կա պատերազմի եւ կորուստների վտանգ, պետության բոլոր ռեսուրսները եւ ժողովրդի միտքը պետք է ուղղված լինեն այդ վտանգները չեզոքացնելուն։ Օրացույցով տարին կփոխվի, թե չէ, խնդիրները դրանից չեն վերանում։ Ինձ համար գալիք տոներն առիթ են՝ մի քանի օր մտերիմ շրջապատում հարազատների, ընկերների հետ շփվելու, բայց տոնական սեղանի շուրջ, ինչպես մեր հարյուր հազարավոր հայրենակիցների տներում, խոսակցության թեման լինելու են մեր երկիրը, մեր հայրենիքի վիճակը։

- Այնուհանդերձ, ինչպե՞ս կբնութագրեք մեր պետության այսօրվա վիճակը։

- Շատ գործ կա անելու։ Աննկարագրելի ծավալի։ Բոլոր ոլորտներում, բոլոր մակարդակներում։ Օր ու գիշեր աշխատելու պահանջ կա։ Գրագետ ու համառ գործի կարիք կա։ Հենց սկսեցինք աշխատել, դուռը դուռ է բացելու։ Այս հարցն իմ հանրային կյանքի ընթացքում ինձ բազմաթիվ անգամ են տվել, ու ես միշտ տվել եմ նույն պատասխանը։ Բացի աշխատելուց, գրագետ ու համառ աշխատելուց, ես հաջողության ուրիշ բանաձեւ չգիտեմ։ Գուցե ուրիշները գիտեն, ես՝ ոչ։ Բայց ես գիտեմ, որ եթե ճիշտ ձեւակերպում ես խնդիրները, հստակ դնում ես նպատակները, համառ ես աշխատում, ունենում ես լավ, գրագետ թիմեր, ապա հաջողությունն անպայման լինելու է, արդյունք անպայման լինելու է։ Դա վերաբերում է թե´ մասնավոր բիզնեսին, թե´ սոցիալական խնդիրներին, թե´ համապետական հարցերին։

- Տարիներ առաջ Դուք ասել էիք, որ Ձեզ դասական քաղաքական գործիչ չեք համարում, հիմա նույն կարծիքի՞ն եք, գուցե դա՞ է պատճառը, որ Ձեր տեսակետները հաճախ տարբերվում են քաղաքական գործիչների տեսակետներից։

- Ոչ միայն չի փոխվել, այլեւ ամրապնդվել է։ Ես չեմ կարող օրերով, տարիներով խոսել՝ ուղղակի խոսելու համար։ Ես չեմ կարող խոսել բաներից, որոնցից չեմ հասկանում, չեմ կարող խոստանալ բաներ՝ իմանալով, որ չեմ կարողանալու անել։ Իմ օրը սկսվում է բանվորների, գյուղացիների հետ աշխատանքային բարեւով, ամբողջ օրը աշխատանքային տարբեր բարդության խնդիրներ կարգավորելով, ես սիրով պարբերաբար շփվում եմ մեր գիտնականների, արվեստագետների, մշակույթի գործիչների հետ. տարբեր հարցեր ենք քննարկում, իրար լսում։ Ես այն քիչ մարդկանցից եմ, որ ամենօրյա ռեժիմով տեղյակ է հանրային տրամադրություններից, մարդկանց խնդիրներից ու հոգսերից։

Մի կարեւոր հարց էլ կա. իմ ամբողջ գիտակից կյանքն անցել է մեծ թվով մարդկանց հանդեպ պատասխանատվության բեռի տակ։ Քաղաքական գործիչների մեծ մասը չի պատկերացնում, թե ինչ է դա. անկախ քո բոլոր դժվարություններից, քո տրամադրությունից, երկրում եւ նրա շուրջ առկա վիճակից, դու պատասխանատու ես հազարավոր մարդկանց, նրանց ընտանիքների առաջ։ Ամեն ամիս։ Ու այդ մարդիկ չպետք է տուժեն քո խնդիրների պատճառով։ Նրանք պետք է աշխատանք ունենան, աշխատավարձ ստանան, երեխա մեծացնեն, ծնող պահեն, հիվանդ բուժեն, հարսանիք անեն եւ այլն, ու նրանք բոլորը նայում են քեզ։ Սա ահռելի պատասխանատվություն է, ու դա նույնպես ինձ տարանջատում է «դասական քաղաքական» գործչի կերպարից։

- Վերջին շրջանում որոշ քաղակտիվիստական շրջանակներ Ձեզ մեղադրում են տարբեր բաներ կառուցելու մեջ։ Ծառուկյանն այստեղ սա է կառուցում, այլ տեղ՝ նա։ Ի՞նչ կպատասխանեք նման բան ասողներին։

- Ես այդ հարցին իմ հարցազրույցներից մեկում անդրադարձել եմ. Ծառուկյանների ընտանիքը կառուցել եւ կառուցելու է գործարաններ, որ մարդիկ աշխատեն, շենքեր, որտեղ մարդիկ կապրեն, ընտանիքներ կկազմեն, երեխաներ կունենան, կառուցելու ենք կրթական հաստատություններ, ստեղծելու ենք աշխատատեղեր, որ մարդիկ աշխատանք ունենան ու մարդավայել ապրեն։ Եթե կառուցելը հանցանք է, ապա ո՞նց եք պատկերացնում պետության զարգացումը։ Ո՞նց եք պատկերացնում աղքատության կրճատումը, աշխատատեղերի ստեղծումը, բյուջեի մեծացումը, թոշակների ու աշխատավարձերի ավելացումը, բանակի ուժեղացումը, նոր ճանապարհների կառուցումը եւ այլն։ 

- Պատերազմից եւ պարտությունից հետո որպես ազգ, որպես պետություն վերականգնվելու Ձեր բանաձեւը ո՞րն է՝ աշխատանքն ու կառուցե՞լը։

- Աշխատանքը ցանկացած հաջողության բանաձեւն է։ Իսկ պատերազմից հետո որպես պետություն, որպես ժողովուրդ վերականգնվելու համար մեզ նոր գաղափարներ են պետք։ Աշխարհով մեկ սփռված հայությանը միավորող, իրար ամուր կապող գաղափարներ են պետք։ Ես անընդհատ շփվում եմ աշխարհի տարբեր հայերի հետ. մի տեսակ դատարկված, անորոշ վիճակ է բոլորի մոտ։ Սա վտանգավոր պրոցես է։ Նույնիսկ հաջողակ, իրենց ոլորտներում մեծ հաջողությունների հասած մեր հայրենակիցներն իրենց այլեւս նախկինի պես չեն զգում։ Իսկապես, կա անորոշության եւ ընկճվածության մթնոլորտ։ Բայց մենք, իսկապես, մեծ պոտենցիալով ազգ ենք, համաշխարհային ճանաչում ունեցող դեմքեր տվող, ու ես վստահ եմ, որ ճիշտ գաղափարների եւ ճիշտ աշխատանքի դեպքում հայ ժողովուրդն իր մեջքը դարձյալ ուղղելու է։

- Ձեր կարծիքով՝ ազգի մեջքն ուղղելու խնդիրը հաջո՞րդ սերունդներին է բաժին ընկնելու։

- Ոչ, դա բոլոր սերունդների խնդիրն է, դա բոլոր սերունդների հայրենասեր մարդկանց խնդիրն է։ Այլ հարց է, որ, իսկապես, նոր ազգային վերնախավերում մեզ պետք են նոր մարդիկ, նոր գաղափարներ, նոր աշխարհայացք, նոր, թարմ, 21-րդ դարի մտածողություն։ Ի դեպ, եթե նկատել եք, ես «Կենտրոն» հեռուստաընկերությունում միշտ հենց դա եմ խրախուսել։ Ինքս չեմ խառնվում որեւէ բովանդակային, տեխնիկական հարցի։ Ժամանակին օգնել եմ, որ լինեն լավ պայմաններ, ու այնտեղ հավաքվել են լավ, գրագետ մարդիկ, ովքեր ազատ են բովանդակային քաղաքականություն որոշելու հարցերում։ Գուցե կարող են լինել պահեր, որ ինչ-որ բան իմ սրտով չլինի, բայց դա է կյանքը, եւ հենց նման պայմաններում են ձեւավորվում նոր դեմքեր ու նոր գաղափարներ։ Եվ բոլոր ոլորտներում՝ երկրի եւ ազգի մասշտաբներով, պետք է նման պրոցես լինի։ 

- Խոսելով պետության եւ ազգի հեռանկարից՝ անհնար է շրջանցել Արցախի թեման։ Դուք պարբերաբար Արցախում ինչ-որ ծրագրեր եք անում։ Դա սրտի կա՞նչ է, թե՞ գիտակցված մոտեցում։

- Ե´վ մեկը, ե՛ւ մյուսը։ Վիճակն այնպիսին է, որ սրտով եւ սառը ուղեղով պետք է աշխատես։ Մենք պետք է ունենանք նոր պայմաններում հայկական խաղաղ Արցախի մեր պատկերացումն ու այդ ուղղությամբ աշխատենք։ Ինչքան Արցախում նոր բան կառուցվի, նոր բան ստեղծվի, նոր ընտանիք կազմվի, նոր երեխա ծնվի, նոր աշխատատեղ ստեղծվի, այնքան մենք կունենանք հաջողության հնարավորություն։ Արցախում ցանկացած ծրագիր իրականացնելու հարցում ես միշտ պատրաստ եմ, իսկ այսօր՝ առավել եւս, երբ բոլորիս միտքն ամեն վայրկյան Արցախում շրջափակված մեր հայրենակիցների հետ է։ Ես միշտ կապի մեջ եմ Արցախի իշխանությունների հետ, ես չեմ կարող հանգիստ լինել, երբ գիտեմ, որ այնտեղ իմ տասնյակ հազարավոր հայրենակիցներ սուր խնդիրների մեջ են։ Իմ ուժերը, կարողությունները պատրաստ եմ ներդնել՝ ճգնաժամը հաղթահարելու համար։
Մենք քիչ առաջ խոսում էինք նոր գաղափարների մասին, այ, հենց այստեղ են պետք, օրինակ, նոր գաղափարներ։ Ես արել եմ՝ ինչ կարող եմ, եւ անելու եմ։ Բայց մենք՝ բոլորս, հասկանում ենք, որ առանց անվտանգության հարցի լուծման որեւէ բան հնարավոր չէ անել։ Իսկ Արցախի անվտանգությունն այսօր ապահովում են Ռուսաստանը, նրա խաղաղապահ առաքելությունը։ Այլընտրանք չկա։ Ու փորձերը՝ հիմա էլ մեր ազգը, մեր երկիրը կիսել ռուսամետ-արեւմտամետի, կա՛մ տհասության մասին են խոսում, կա՛մ՝ դավաճանության։ Մեր խնդիրը, որպես պետություն, լրիվ հակառակի մեջ է. ունենալ լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ, զարգացնել լավ հարաբերություններ Արեւմուտքի հետ։ Մենք պետք է նաեւ դուրս գանք մշտապես խնդրողի, սպասողի կարգավիճակից։ Մենք՝ ինքներս, պետք է մշակենք նոր մոտեցումներ, նոր առաջարկներ ներկայացնենք թե´ Ռուսաստանին, թե´ Արեւմուտքին։ Մեր փոխարեն ոչ ոք դա չի անելու։ 

- Դուք նշեցիք, որ հայկական աշխարհում նկատվում են անորոշություն, ինչ-որ կոտրվածություն։ Մյուս կողմից՝ կան ոլորտներ, որտեղ մենք ունենք նկատելի հաջողություններ, օրինակ՝ սպորտում։ Սովորաբար անկումային պայմաններում լինում է հակառակը։

- Մարզական հաջողություններն այս տարի շատ էին՝ մեկը մյուսից լավ, տարբեր մարզաձեւերում։ Բայց մարզական հաջողությունների մասին հարցի պատասխանը մարզական ոլորտից դուրս է։ Իհարկե, ապահովված են եղել բոլոր պայմանները, իհարկե, մենք ունենք լավ մարզիչներ, լուծվում են պարգեւատրման, խրախուսման եւ մյուս հարցերը, բայց այս մեծ հաջողություններն ունեն ավելի խորքային շերտեր։ Մեր մարզիկները հայրենասեր մարդիկ են։ Նրանք շատ լավ հասկանում են, որ մեր ժողովրդի այսօրվա անկումային եւ ինչ-որ տեղ կոտրված հոգեվիճակում այդ մեդալները, մեր հիմնի հնչելը շատ ավելի մեծ նշանակություն ունեն, քան զուտ մարզական հաջողությունն է։ Այդ մեդալները հույս են տալիս մեր ժողովրդին, վերականգնում են հավատը։ Մրցագորգ դուրս եկած մեր ամեն մարզիկ հոգու խորքում պայքարում է ոչ միայն իր համար, այլեւ՝ մեր հերոս տղերքի, ու գիտի, որ մեդալը ոչ միայն իրենն է, այլեւ՝ այն տղերքինը, ովքեր կյանքի գնով հայրենիք պահեցին։ Եթե այսպես մտածենք բոլոր ոլորտներում, ամենուր կունենանք հաջողություններ։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է Ռուսները նոր բնակավայր են գրավելԼեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. ԻոաննիսյանԻնդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհերԲելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազիՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո Մեծապես կարևորում ենք Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը՝ Սալամին ԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալները Սիեթլի օդանավակայանում՝ ինքնաթիռի մոտ, երկու մարդու են ձերբակալել Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-հ. կան վիրավորներ Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Նոյեմբերի 20-ին Փարիզում` Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված Հայ լեզվաբանության 13-րդ միջազգային գիտաժողովի եզրափակիչ նիստըԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Նոյեմբերի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Գիտնականները պարզել են, թե Երկրի վրա որտեղ են հանդիպում մեղուների ամենաշատ եզակի տեսակները Մինչև 7,7 մետր երկարությամբ հնագույն խոյադելֆինները խոշոր որս են արել դեռ 2 մլն տարի առաջ. PeerJ (լուսանկար) ՌԴ ինչ-որ պետական հիմնարկի պահակի աշխատող, Պիպո մականունով այս անձը նենգաբար ստում է՝ խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին. Հենրիխ Դանիելյան Բաթումիում նախատեսում են առնվազն 50 մարդ վարձել՝ թափառող կովերին բռնելու համար Honda-ն և Toyota-ն հետ են կանչում 1,6 մլն ավտոմեքենա. Պատճառը հայտնի էՎարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Իսրայելում տղամարդուն տնային կալանքի են ենթարկել նախկին վարչապետին և նրա որդուն սպառնալուց հետո Ոսկու ձուլակտոր և «ավազե մարմին». անգլոսաքսոնական ազնվականության գերեզմանատանը առանց ոսկորների արտասովոր գերեզման են հայտնաբերել Ռուսաստանը մշակում է 3D սարք՝ տիեզերքում սնունդ «տպելու» համար Ֆրանսիայում գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ Ավելի քան 27 հազար հարկադիր վտարում․ Գերմանիայում աճում է անօթևան մնալու վտանգը Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 9 պաղեստինցի է զոհվել Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու
Ամենադիտված