Բայդենն ու Զելենսկին հանդիպում կունենան
ԱշխարհՄիացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենը և Վոլոդիմիր Զելենսկին մտադիր են ռազմավարական քննարկում ունենալ Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին հղումով։
Զրուցակցի խոսքով՝ կողմերը կբարձրացնեն նաև Կիևին ռազմական օգնության և Ռուսաստանի Դաշնության դեմ արևմտյան պատժամիջոցների հետ կապված հարցեր։
«Հանդիպման ժամանակ նախագահ Բայդենը և Նախագահ Զելենսկին հնարավորություն կունենան խորը ռազմավարական քննարկում ունենալու պատերազմի դաշտում ապագայի իրադարձությունների զարգացման, ռազմական հնարավորությունների մասին»,- նշել է աղբյուրը։
Զելենսկին և Բայդենը կխոսեն նաև ուկրաինացի զինվորականների վերապատրաստման և ուկրաինական տնտեսությանը ԱՄՆ-ի հետագա օգնության մասին։