Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ բախվել են Toyota Corolla-ն ու Hyundai-ն
Արտակարգ Պատահար
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։05-ի սահմաններում Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Corolla և Hyundai մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Բախման հետևանքով Hyundai-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել Mr. Gyros-ի դիմաց տեղադրված Telcell վճարային տերմինալը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, Mr. Gyros-ի դիմաց։
Վթարի փաստով Մ․ Մուրադյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)