Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը Պենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Իսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալել Ավելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համար Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնին Էլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում «Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ «Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերի Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել 

ՀՀ-ում համարակալվել է շուրջ 350 հազար խոշոր եղջերավոր կենդանի

Հասարակություն

Հայաստանի Հանրապետությունում արդեն համարակալվել է շուրջ 350 հազար խոշոր եղջերավոր կենդանի՝ ընդհանուր գլխաքանակի մոտ 70%-ը։

«ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագիրն իրականացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Ծրագրին աջակցում է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամը՝ Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

Կարևորելով հանրային կարծիքն ու բարձր իրազեկվածությունը, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների դերը հանրությանը գրագետ տեղեկատվության փոխանցման գործում՝ ծրագրի շրջանակում կազմակերպվեց «Մեդիան՝ հանուն գյուղատնտեսության զարգացման» խորագրով դասընթացը, որը հնարավորություն ընձեռեց 2 տասնյակից ավելի լրագրողների ոչ ֆորմալ միջավայրում մանրամասն ծանոթանալու ԽԵԿ համարակալման և հաշվառման գործընթացին, գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներին, պետական և միջազգային այլ նախաձեռնություններին։

«ԽԵԿ համարակալում և հաշվառում» ծրագիրն անասնաբուծության ոլորտի հենասյուներից է՝ համոզված է ՀՀ Էկոնոմիկային նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Փոխնախարարը նշեց՝ գյուղատնտեսության զարգացման գործում մեծ է տեղեկատվության տրամադրման և ճիշտ մատուցման կարևորությունը․ «Մենք ձեր օգնության կարիքն ունենք։ Ես այսօր եկել եմ ընդգծելու բոլոր բաղադրիչները, որոնք կարևոր են ոլորտը ճիշտ ներկայացնելու համար։ Կարևոր է, որ կարողանանք տեղեկությունը ճիշտ մատուցել ֆերմերին, գյուղացուն, տարբեր լայն շրջանակների։ Հենց այստեղ է ընդգծվում ձեր պրոֆեսիոնալիզմի կարևորությունը՝ կարողանալ տեղեկությունը ներկայացնել այնպես, որ ընկալելի լինի բոլորի համար։ Այս հարցում մենք պատրաստ ենք մշտապես աջակցել ձեզ»։

Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապեռն իր խոսքում ընդգծեց, որ Ավստրիայի և Հայաստանի համագործակցությունն այս ոլորտում բարձր մակարդակի է հասել. «Մենք հպարտ ենք, որ այս նոր «Անի Պաս» համակարգն աշխատում է։ Սա մեր հաջող համագործակցության արդյունքն է։ Համակարգի նախապատրաստական աշխատանքներն սկսվել են 2018 թվականից։ Հաշվառված կենդանիների թիվը Հայաստանում արդեն բավականին տպավորիչ է, ինչը լուրջ հաջողության մասին է վկայում»։ 

Ծրագիրը նախապատրաստական երկար փուլից հետո գործարկվեց 2022 թվականին։ Ծրագրի շրջանակում խոշոր եղջերավոր յուրաքանչյուր կենդանու ականջին ամրացվում է ականջապիտակ՝ հերթական համարով։ Այն չի կրկնվում և նախատեսված է կենդանու ողջ կյանքի համար։ Հերթական համարն իր մեջ պարունակում է կենդանու մասին ողջ ինֆորմացիան՝ տարիք, սեռ, արված պատվաստումների մասին տեղեկություն, կենդանատիրոջ մասին տվյալներ և այլն։ Ականջապիտակի ամրացումից հետո բոլոր տվյալները մուտքագրվում են «Անի Պաս» համակարգ՝ ստեղծվում է տվյալների բազա, ինչը ՀՀ կառավարության գերակա նպատակներից է՝ կենդանիների առողջության, սննդի անվտանգության, անասնաբուծության ոլորտում իրականացվող բոլոր ծրագրերի հիմքը։ 

Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը վստահ է՝ ծրագիրը լուծելու է մի շարք խնդիրներ․ «Այս համակարգն ուղղված է բրուցելոզի, տուբերկուլոզի և նմանատիպ այլ հիվանդությունների կանխարգելմանը։ Առանց այս համակարգի հնարավոր չէ կառավարել և կանխարգելել հիվանդությունների տարածումը։ Առանց այս համակարգի չենք կարող պատկերացնել նաև, թե ինչպես ենք հետագայում նպաստելու տնտեսվարողների եկամուտների աճին։ Առանց այս համակարգի տոհմային գործի մասին խոսելն ավելորդ է»։

Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը ներկայացրեց նախորդող ամիսների ընթացքում կատարված աշխատանքը՝ 350 հազար համարակալված և 260 հազարից ավելի հաշվառված կենդանի․ այս թիվն օրեցօր աճում է։ «Մեծ պլաններ կան անասնաբույժների և համարակալողների աշխատանքի հետ կապված։ Առաջիկայում նրանց մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված միջոցառումներ կիրականացվեն»։

Քննարկումից հետո լրագրողները հնարավորություն ունեցան այցելել խելացի անասնաֆերմա, տեղում ծանոթանալ դրա առանձնահատկություններին, զրուցել ֆերմերների հետ։ Այդպիսի անասնաֆերմաների թիվը ՀՀ-ում հասնում է 49-ի։
Հանդիպման եզրահանգումը մեկն էր՝ գյուղատնտեսությունը պետք է վերածվի մշակույթի, իսկ դրանում մեծ է լրագրողների պրոֆեսիոնալիզմի և տեղեկատվության դերը։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարիցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՆազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակըԶելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասինԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆԽաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց ԴուբայումՕմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԲնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ50 Cent-ը պնդում է՝ Դիդին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհինԱմենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա ԱղեկյանԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային գործարքի չեղարկման մասինԳերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերիԽոշոր հարկատուների ցանկը բացահայտում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային աղքատությունըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԹուրքական ընկերությունը ցուցադրել է թիրախներն ինքնուրույն հայտնաբերող և խոցող մարտական դրոնների պարսՖիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռների բախման հետևանքով չորս օդաչու է զոհվելԿիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվելՓեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակիցՖրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջևՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՄանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումՀայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ ՓաշինյանԷրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասինՍոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորելՈղբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացելԿիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնինՀամբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունըՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողիԶանգվածային ցույցերից առաջ Փարիզի փողոցներ են տեղակայվել ժանդարմերիայի զրահապատ մեքենաներNVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոնԹայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզումԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ Փաշինյանին
Ամենադիտված