Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Ճակատագրական 20 մանդատը

Վերջին լուրեր

«Եթե 20 մանդատ չստանանք, ես իմը կդնեմ»,- ասել էր Խաչատուր Քոքոբելյանը Րաֆֆի Հովհաննիսյանին՝ մինչև խորհրդարանական ընտրությունների արդյունքների հայտնի դառնալը. պայմանավորվածություն կոչվածը սա է եղել:

Երկու օր առաջ «Ժառանգությունը» հայտարարեց, որ Քոքոբելյանը խախտել է պայմանավորվածությունը և այլևս կապ չունի իրենց խմբակցության հետ: Իսկ քանի որ պայմանավորվածություններ պահող Հովհաննիսյանն արդեն իսկ վայր էր դրել իր մանդատը, «Ժառանգության» հետ այլևս կապ ունեն միայն նախկին դաշնակ, թեև ասում են՝ «նախկին դաշնակ չի լինում», որոշ մարդկանց կողմից էլ որպես նախկին «կագեբեյշիկ» ընկալվող, թեև սրա նախկինը ևս չի լինում, Ռուբիկ Հակոբյանը, հասարակական սեկտորի ներկայացուցիչ Թևան Պողոսյանը և «Ժառանգության» վերջին մոհիկան Զարուհի Փոստանջյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը մեղադրում է Քոքոբելյանին այն բանում, որ նա, «Ժառանգության» հեղինակությունն օգտագործելով, մտել է խորհրդարան և, այսպես ասած, «յուրացրել» մանդատը: Ի պատասխան՝ «Ազատ դեմոկրատների» առաջնորդը ասում է, որ ոչ մի պայմանավորվածություն էլ չի խախտել և փոխարենն ակնարկում, թե մեծ փողեր է ծախսել: Ինչո՞ւ այսպես եղավ, և ո՞վ է մեղավոր ստեղծված իրադրության մեջ. սրանք այս մի քանի օրվա «ամենածեծված» հարցերն են:

2012թ. «Ժառանգության» հետ որոշ առումով տեղի ունեցավ նույնը, ինչ 2007թ. խորհրդարանական ընտրություններում: 2007թ. նորահայտ կուսակցությունը՝ անկախ նրանից՝ ամերիկյան, թե վիետնամական պրոյեկտ էր, խորհրդարան մտավ միմիայն շնորհիվ իր հիմնադիր և ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի՝ այն ժամանակ ունեցած խիստ որոշակի հեղինակության: Հենց Հովհաննիսյանի հեղինակությունն էր, որ պատգամավորական մանդատ ապահովեց հանրությանն անհայտ Անահիտ Բախշյանին, որն ընդամենը Երևանի ծայրամասում գտնվող դպրոցի տնօրեն էր և հանրության մի փոքր հատվածի էր միայն ծանոթ որպես ԱԺ նախկին փոխնախագահ Յուրի Բախշյանի այրի, ինչը սակայն բոլորովին բավարար չէր ԱԺ մուտք գործելու համար: Նույն կերպ խորհրդարանում հայտնվեց հանրությանն ընդհանրապես անհայտ ձյուդոյիստ Արմեն Մարտիրոսյանը. նա սակայն այն կարգի ձյուդոյիստ չէր, որ «ձյուդոյիստների համքարության» շրջանակներում մրցած և ընկերացած լիներ Հայաստանի քաղաքական պապա Վլադիմիր Պուտինի հետ: Նախկին օմբուդսմեն լինելը ևս Լարիսա Ալավերդյանի համար բավարար քաղաքական կապիտալ չէր խորհրդարանում հայտնվելու համար, այնպես որ նա ևս Րաֆֆի Հովհաննիսյանի «պարտապաններից» էր: Նույն դիրքերում էր նաև «Ժառանգության» առաջնորդի սիրելին՝ Զարուհի Փոստանջյանը, որ բոլորովին էլ ո՛չ առաջնակարգ փաստաբան էր և եթե անգամ թիվ մեկ փաստաբանը լիներ, միևնույն է, Հայաստանում դա շատ քիչ է պատգամավոր դառնալու համար: Սակայն այս ամենով հանդերձ, ԱԺ չորրորդ գումարման ժառանգականները խորհրդարանում անցկացրած տարիների ընթացքում վաստակեցին իրենց՝ կարծես թե հեշտությամբ ստացած մանդատները: Հայաստանի երրորդ հանրապետության խորհրդարանի պատմության մեջ ամենախայտառակ՝ չորրորդ գումարման Ազգային ժողովի «արզաքանցյանական ու ալրաղացի լյովիկական» պատգամավորների ֆոնին անհայտները դարձան ավելի քան հայտնի և պսևդո-պատգամավորից վերաճեցին ժողովրդի իսկական ներկայացուցիչների: Անկախ նրանցից յուրաքանչյուրի ինչ-ինչ թերություններից, սխալներից, այնուամենայնիվ, փաստ է, որ ընդամենը մեկ մարդու հեղինակության հաշվին խորհրդարան մտած կուսակցությունը տվյալ գումարման ժամկետի ավարտին արդեն խիստ որոշակի քաղաքական կապիտալ էր հավաքել՝ շնորհիվ ողջ թիմի գործունեության: Ընդ որում, խորհրդարանում ամենապասիվը Հովհաննիսյանն էր:

2012թ: Հովհաննիսյանը քաղաքական գործարք է կնքում Քոքոբելյանի հետ: Թե՛ «Ժառանգությունը», թե՛ «Ազատ դեմոկրատները» հայ քաղաքական դաշտում ամերիկյան պրոյեկտի համարում ունեն: Այս առումով երկուսի համագործակցությունը միանգամայն տրամաբանական էր: Քոքոբելյանը, ըստ երևույթին, ֆինանսական լուրջ հոսքեր է ապահովում, ինչը ևս Հովհաննիսյանի՝ նման դաշինքի գնալու նախապայմաններից է դառնում: Եվ ահա, եթե 2007-ին «Ժառանգության» առաջնորդի հեղինակությունն էր հիմքը, որով պատգամավոր դառնալու շանսեր չունեցողները մուտք գործեցին ԱԺ, ապա այս անգամ կարելի է ասել, որ արդեն «Ժառանգություն» խմբակցության ողջ կազմի հեղինակությունն էր այն հիմքը, որով այս դաշինքը մասնակցեց ընտրություններին և նվաճեց խորհրդարանի «անցագիր»: Իսկ հետո արդեն եղավ այն, ինչ եղավ:

Կարո՞ղ էր արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը կանխատեսել իրադարձությունների նման ընթացքը: Պետք է որ... Նախկին ՀՀՇ–ական, ներկա «ազատ դեմոկրատ» Խաչատուր Քոքոբելյանը քաղաքական դաշտի պատահական խաղացող չէ, այլ «քաղաքական գայլ»՝ բիզնեսմենի հոգեբանությամբ: Այս հանգամանքը «Ժառանգության» առաջնորդը պետք է որ այսքան տարիների ընթացքում հասկացած լիներ: Բացի դրանից, Քոքոբելյանը Հովհաննիսյանի շնորհիվ քաղաքական դաշտ մտած ժառանգական էլ չէր, որ հլու-հնազանդ աներ այն, ինչ կակնկալեր շեֆը: Քոքոբելյանն առաջին հերթին բիզնեսմեն է, այսինքն այն մարդը չէ, որ միլիոններ ծախսի ու դրա դիմաց ոչինչ չստանա: Նույն տրամաբանությամբ պարոն Բուռնաշը կամ պարոն Լֆիկ Սամոն կարող են «վիզ դնել» ընտրություններում, իսկ հետո հրաժարվել մանդատներից՝ իրենց փոխարեն խորհրդարան գործուղելով օրենք գրելու հետ «զահլա» ունեցող մեկին: Բայց դա Հայաստանում աբսուրդի ժանրից է: Այս առումով Խաչատուր Քոքոբելյանին կարելի է հասկանալ, երբ նա ասում է, թե իր նկատմամբ քաղաքական շանտաժ է կիրառվում: Քոքոբելյանն այն մարդը չէր, որ ինչ-որ մի պահի՝ Աստված գիտե, ինչ նկատառումներից, ոգևորվածության ինչ «դոզայի տակ» ասած «20 մանդատ չվերցնենք, մանդատս կդնեմ»-ի «տակ մնար»:

Հենց այս ամենն էր, որ իբրև թե բազմափորձ քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանը չկարողացավ ճիշտ հաշվարկել և... Դաշինքը փլուզվեց ու, ըստ էության, նաև հեղինակազրկվեց: Հենց սա էր, որ չէր կարելի թույլ տալ, չէր կարելի այդքան հեշտությամբ մսխել ռեսուրսը: Քաղաքական ուժի, թիմի կայացումը այդքան էլ հեշտ բան չէ: «Ժառանգությունը» կարողացել էր կայանալ և իրենից որոշակի ուժ ներկայացնել, որը լավ թե վատ օգտագործվում էր: Մինչդեռ հիմա, այն բանից հետո, երբ ժողովուրդը ևս մեկ անգամ հասկացավ, որ իր հետ ընդամենը խաղում են, որ ընտրություններ կոչվածը թատրոն է, որի վարագույրից այն կողմ միայն չոր և կեղտոտ գործարքներ են, դժվար է ասել, թե «Ժառանգության» անվան տակ ստացված անգամ այդ 5 մանդատից ինչ կարելի է ակնկալել հինգերորդ գումարման Ազգային ժողովում:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված