ԱՄՆ Կոնգրեսը Սպիտակ տան բժշկին կոչ է արել գնահատել Թրամփի հոգեկան առողջությունը
ԱՄՆ
ԱՄՆ դեմոկրատ ներկայացուցիչ Ջեյմի Ռասկինը կոչ է արել Սպիտակ տան բժշկին անցկացնել նախագահ Դոնալդ Թրամփի լիարժեք ճանաչողական գնահատում՝ Իրանի վերաբերյալ նրա մեկնաբանությունների կապակցությամբ, հաղորդում է The Hill-ը։
Ինչպես նշվում է հոդվածում, Թրամփի պաշտոնական բժշկին՝ Շոն Բարբաչելլային ուղղված նամակում, քաղաքական գործիչը պնդել է, որ ԱՄՆ նախագահի խոսքերն ու գործողությունները հարցեր են առաջացնում նրա հոգեկան վիճակի վերաբերյալ։
«Մասնագետները բազմիցս զգուշացրել են, որ նախագահը ցուցաբերում է թուլամտության և ճանաչողական խանգարման հետ կապված նշաններ։ Եվ վերջին օրերին երկիրը հետևում է, թե ինչպես են նախագահ Թրամփի հրապարակային հայտարարություններն ու պոռթկումները դառնում ավելի ու ավելի անկապ, պայթուցիկ, անպարկեշտ, խելահեղ և սպառնալից», - գրել է Ռասկինը։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան