Reuters․ Իրանի նոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին ծանր վնասվածքներ է ստացել հարվածի հետևանքով
Իրան
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վերականգնվում է ծանր վնասվածքներից, որոնք ստացել է ավիահարվածի ժամանակ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով նրա մերձավոր շրջապատի աղբյուրներին։
Աղբյուրների համաձայն՝ Խամենեին ստացել է լուրջ վնասվածքներ, այդ թվում՝ դեմքի և ոտքերի շրջանում, սակայն շարունակում է պահպանել մտավոր հստակությունը և մասնակցել բարձրաստիճան հանդիպումներին։ Միևնույն ժամանակ նրա առողջական վիճակի, գտնվելու վայրի և երկրի կառավարման ունակության վերաբերյալ տեղեկությունները շարունակում են մնալ սահմանափակ։ Հաղորդվում է նաև, որ նրա նշանակվելուց հետո հանրությանը չեն ներկայացվել նրա նոր լուսանկարներ կամ տեսանյութեր։
Պաշտոնական Թեհրանը չի մանրամասնել վնասվածքների ծանրությունը, սակայն պետական հեռուստատեսությամբ նրան անվանել են «ջանբազ»՝ այսինքն՝ պատերազմում վիրավորված անձ։ Ավելի վաղ Ֆայսալ Նիազ Թիրմիզի-ը հայտնել էր, որ Խամենեին աստիճանաբար վերականգնվում է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան