Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը առաջատար է 2026թ-ի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում
Սպորտ
Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը առաջատար է Լեհաստանի Կատովիցե քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Ռոբերտը 4 հնարավորից ունի 4 միավոր և կիսում է առաջին հորիզոնականը իսպանացի գրոսմայստեր Էդուարդո Իտուրիզագա Բոնելլիի հետ։
Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Էմին Օհանյանը և Հայկ Մարտիրոսյանը ունեն 3.5 միավոր և նույնպես առաջատարների շարքում են:
Այսօր հանգստյան օր է: 5-րդ խաղափուլը կմեկնարկի ապրիլի 12-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան