Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճը Մերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսը Ո՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. Խամոյան ԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջում ԵՄ նոր բյուջե․ Մերցի կառավարությունը պահանջում է պահպանել Գերմանիայի զեղչը Ռուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումը Յուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարը Թրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն Ֆլորիդայում Թրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու 

Աշխարհի 10 ամենախոշոր ֆինանսական խաբեբաներ. Forbes

Վերջին լուրեր

Forbes ամսագիրը հրապարակել է վերջին 20 տարիների ընթացքում ֆինանսական խաբեբայությունների վերաբերյալ սկանդալային պատմությունների տասնյակը, որոնք ուսումնասիրվել են ամբողջ աշխարհում` ԱՄՆ-ից սկսած մինչև Սինգապուր և Ճապոնիա:

Նյու Յորքի տարածքային դատավոր Ջեդ Ռակոֆը երկու տարի ազատազրկում և 5 մլն ԱՄՆ դոլարին հասնող տուգանք է նշանակել ամերիկյան Goldman Sach ընկերությունների և ռուսական Сбербанк-ի տնօրենների խորհրդի անդամ Ռաջատ Գուպլուին: Իհարկե, դա ամենաքիչ պատիժն էր, որ կիրառվել է ֆինանսական խաբեություններ և ներքին ինֆորմացիայի վաճառքով զբաղվողի հանդեպ:

Վերջին տասնամյակների ընթացքում ամենահայտնի և ամենամեծ ֆինանսական բուրգը 1960-ական թվականներին հիմնադրված Madoff Investment Securities-ն է: Ներդրողների անսահման վստահությունը վայելող ընկերությունը քանդվել է ֆինանսատնտեսական ճգնաժամի ամենաթեժ ժամանակահատվածում` 2008թ.-ին: Ընկերության սնանկացման հիմնական պատճառն այն էր, որ նոր ներդրողներ չէր հաջողվում գտնել, ինչի պատճառով անհնարին դարձավ հին ներդրողների տոկոսների վճարումը:

Արդյունքում տուժել էին միլիոնավոր մասնավոր ներդրողներ և հզոր ֆինանսական կազմակերպություններ, մասնավորապես, ֆրանսիացի խոշոր ներդրողներից մեկը, Madoff Investment securities-ում ներդնելով 1.5 մլրդ ԱՄՆ դոլար, ինքնասպան է եղել՝ իմանալով ընկերության սնանկացման մասին:

Enron էներգետիկ ընկերության սնանկացումը, որը գործում էր արդեն մի քանի տասնամյակ, ամերիկյան տնտեսության համար պակաս անակնկալ չէր, քան «Մեդոֆ»-ի պատմությունը: 47.3 մլրդ ԱՄՆ դոլարին հասնող ընդհանուր կապիտալով ընկերության ղեկավարների` Սկիլինգի և ֆաստոֆի գործունեությունների արդյունքում ընկերությունը 40 մլրդ ԱՄՆ դոլարի վնաս է կրել: Այդ ամենի պատճառն այն էր, որ ղեկավարները ձեռք էին բերել վնասով աշխատող մի ընկերություն, որի ֆինանսական վատ վիճակը Enron ընկերության ղեկավարները որոշել էին թաքցնել:

Միլիարդավոր դոլարների հասնող վնասներ և ԱՄՆ-ում մեծությամբ երկրորդ հեռահաղորդակցման ընկերության` WorldCom-ի գործունեության դադարեցում. այդպիսի ավարտ ունեցավ ընկերության ղեկավարների` Էբերսի և Սալիվանի գործունեությունը: WorldCom ընկերության լայնամասշտաբ զարգացումն անխուսափելիորեն ֆինանսական խնդիրներ էր ստեղծելու ընկերության համար։ Անընդհատ նոր ակտիվների ձեռքբերումը, որոնց գները գերազանցում էին ընկերության արժեքը մինչև երեք անգամ, չէին կարող ոչ մի ազդեցություն չթողնել ընկերության ֆինանսական վիճակի վրա:

Stanford Financial Group ընկերության հիմնադիր Ռոբերտ Ստենֆորդը 21 ներդրողների հայցերի հիման վրա ձեռբակալվել էր 2009 թ.-ի ամռանը: Ընկերության հետազոտություններից պարզ էր դարձել, որ ընկերությունը գործում է ֆինանսական բուրգի մեխանիզմով: Ինչպես և «Մեդոֆ»-ի բուրգի ժամանակ, այստեղ նույնպես ֆինանսատնտեսական ճգնաժամը բացահայտեց ֆինանսական բուրգի առկայությունը:

Societe Generale բանկի թրեյդեր Ժեր Կերվելը, երեք տարի բանկային չթույլատրված գործունեությամբ զբաղվելով, իր գործատուին զգալի վնասներ է հասցրել: Չնայած դատարանը նրան մեղավոր ճանաչեց, ինքը` Կերվելը, չի ընդունել իր մեղքը, պատճառաբանելով, որ բոլոր գործողություններն իրականացրել է ղեկավարության հանձնարարությամբ և սեփական շահ չի հետապնդել, այլ ցանկացել է բարձր ցուցանիշներ ապահովել, ինչի արդյունքում իրեն մեծ պարգևատրումներ էին սպասվելու:

Հաջորդ ֆինանսական բուրգը` L&G-ն, որը ստեղծվել է 2000 թ.-ին, գոյատևել է 7 տարի, սակայն այդ տարիների ընթացքում կարողացել է 36% եկամտի խոստումով ներգրավել 128.5 մլրդ յուան: Հետաքննությունը սկսվել է այն ժամանակ, երբ 2007թ.-ին ընկերությունը դադարեցրել է տոկոսների վճարումը և հրաժարվել հետ վերադարձնել ներդրողների գումարները:

Շվեյցարական UBS բանկի թրեյդեր Կվեկ Ադոբոլիի նկատմամբ խաբեության կասկածանքով մեղադրանք է առաջադրվել 2011թ.-ին: Նա մեղադրվում էր պաշտոնի չարաշահումների և հաշվետվությունների մեջ:

ԱՄՆ-ում մեծությամբ երրորդ դեղատների ցանցի` Rite Aid-ի հաշվետվություններում 1.6 մլն ԱՄՆ դոլարի եկամուտ կար, որը ցանցի տնօրեն Մարտին Գրասան բացատրել էր նրանով, թե երազում էին մեծ բոնուսների մասին, այդ իսկ պատճառով դիմել են այդ քայլին: Պատճառն այն էր, որ Մարտինը մի քանի թոփ մենեջերների օգնությամբ կեղծում էր վարկային պարտավորությունները:

Դենիս Կոզլովսկու և իր օգնական Մարկ Շվարցի ղեկավարության տակ գտնվող Tyco industrial ընկերությունը դարձել է խարդախության վրա հիմնված գործարքների չեմպիոն։ Գրեթե 1,000 ընկերություններ էին մտնում միջազգային այդ կոնգլոմերատի մեջ: Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ ոչ բոլոր միջոցներն են ուղղվել բիզնեսի զարգացմանը: Գրեթե 600 մլն դոլար յուրացրել է Կոզլովսկին, որին օգնել է իր օգնականը:

Ցանկը եզրափակում է Նիկ Լիսոնը, ով անգլիական Barings բանկի սինգապուրյան մասնաճյուղի ավագ թրեյդերներից էր: Նա զբաղվում էր բարձր ռիսկայնություն ունեցող ֆյուչերսային գործարքներով, որի արդյունքում բանկը հասավ սնանկության: Լիսոնի հասցրած վնասի չափը երկու անգամ գերազանցում էր բանկի ակտիվների գինը, ինչի արդյունքում բանկի ամբողջ ակտիվները ստիպված էին վաճառել սիմվոլիկ գնով` 1 ֆունտով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճըՄերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսըՈ՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. ԽամոյանԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջումԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է անհետ կորել ԵՄ նոր բյուջե․ Մերցի կառավարությունը պահանջում է պահպանել Գերմանիայի զեղչըԻնդոնեզիայում հակաահաբեկչական ստորաբաժանման երկու սպա է հեռացվել ծառայությունից՝ նախագահի դեմ դավադրության գործովՌուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումըՅուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարըԹրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն ՖլորիդայումԹրամփը Գոհաբանության տոնին ընդառաջ ներում է շնորհել Ազատություն և Փետուր անուններով հնդկահավերինԹրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու«Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ․ խոսնակԱռաջին պակիստանցին ուղեծրում է․ չինական տիեզերանավը միացել է «Տյանգուն» կայանին Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբանԿանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊՖրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4OpenAI-ը և Anthropic-ն ԱԲ-ի նոր մոդելները թողարկելու մտավախություն ունեն՝ անվտանգության սպառնալիքների պատճառովՓհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համարԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելըԹրամփը հայտարարել է, որ Իրանն ի վիճակի չէ զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասինԱռջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկանՈղբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել էՀութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներինԹրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար ժամկետներ չկան Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել էՀուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկել
Ամենադիտված