ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Զապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կան Լուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTA NASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբ Դավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտին Նոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. Զաքարյան Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ը ՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումը Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա Էլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվի Սիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդ «Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ 

Էսկալացիայի սցենարը հնարավոր չէ բացառել․ Փաշինյան

Համաշխարհային Մամուլ

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունները նշանակում են, որ Հայաստանն այլևս չի կարող ապավինել Մոսկվային՝ որպես իր անվտանգության երաշխավորի, նույնիսկ այն դեպքում, երբ մեծանում են մտավախությունները Ադրբեջանի հետ բաց հակամարտությսնը վերադառնալու հարցում, POLITICO-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ պարբերականի՝ Փաշինյանի ընդգծված քննադատությունը Ռուսաստանի՝ որպես Կովկասում ոստիկան գործելու անկարողության վերաբերյալ միայն ուժեղացնում է այն զգացումը, որ Կրեմլը կորցնում է իր ազդեցությունը և չունի երբեմնի շատ գովաբանված գերտերության կարգավիճակը նախկին խորհրդային հանրապետություններում, որոնց ժամանակին Մոսկվան համարում էր իր ազդեցության գոտին:

«Երևանում հիասթափությունը կարող է լուրջ շրջադարձ լինել 2,8 միլիոնանոց երկրի համար, քանի որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նա իր երկաթուղու, էներգետիկ ոլորտի և նույնիսկ իր սահմանների վերահսկողության մեծ մասը պատվիրակել է Ռուսաստանին: 2020 թվականին Հայաստանը 44-օրյա պատերազմ մղեց Թուրքիայի կողմից աջակցություն ստացած Ադրբեջանի ավելի ուժեղ զորամիավորումների դեմ, հակամարտության հետևանքով հազարավոր մարդիկ զոհվեցին յուրաքանչյուր կողմից և Լեռնային Ղարաբաղում հրադադարը պահպանելու համար տեղակայվեցին ռուս խաղաղապահները: Այժմ Ռուսաստանն ամբողջությամբ ներգրավված է Ուկրաինայի հետ պատերազմում, ուստի Երևանում մեծանում են մտավախությունները, թե արդյոք ռուսական բանակը պատրաստ է կամ ի վիճակի է պահպանել խաղաղությունը Կովկասում։ Դա ընդգծված մտահոգություն է, քանզի կան բոլոր վտանգները, որ Հայաստանը կարող է վերսկսել Ադրբեջանի հետ մարտերը Լեռնային Ղարաբաղի համար»,– գրում է  POLITICO-ն:

«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների արդյունքում փոխվել են Ռուսաստանի հնարավորությունները»,- ասել է Փաշինյանը՝ ընդունելով, որ Մոսկվան ձգտում է խուսափել Ադրբեջանին և նրա մերձավոր դաշնակից Թուրքիային օտարելուց, որոնք երկուսն էլ Կրեմլի համար մինչև ուկրաինական պատերազմն էլ ունեցել են ռազմավարական նշանակություն։

«Մեր ռազմավարությունը պետք է լինի այն, որ փորձենք այս իրավիճակում առավելագույնս նվազեցնել մեր կախվածությունը ուրիշներից։ Մենք ուզում ենք ունենալ անկախ երկիր, ինքնիշխան երկիր, բայց պետք է ճանապարհներ ունենանք, որպեսզի չհայտնվենք Արևմուտքի ու Արևելքի, Հյուսիսի և Հարավի բախումների կենտրոնում… Չի կարող լինել դեպք, երբ Հայաստանը դառնա «պրոքսի»։ Սա անթույլատրելի է։ Մոդելը, որով մենք խնդիրներ ունենք մեր հարևանների հետ, և պետք է հրավիրենք ուրիշներին պաշտպանելու մեզ, կարևոր չէ, թե ովքեր են նրանք, շատ խոցելի մոդել է»,- ասել է վարչապետը։

Ըստ Փաշինյանի՝ «էսկալացիայի սցենարը հնարավոր չէ բացառել», սակայն նշել է, որ «մոբիլիզացված ուժերը պետք է վերադառնան իրենց բազաները» և պնդել է, որ «Հայաստանը պատրաստ է դա անել», նշում է POLITICO-ն։

Վարչապետը վերահաստատել է իր աջակցությունը ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի միջնորդությամբ անցկացվող բանակցություններին՝ Ադրբեջանի հետ տասնամյակների հակամարտությունից հետո խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերի համար: 

«Եթե մենք ուզում ենք ունենալ հարատև, հավերժ պետականություն, առաջին հերթին պետք է շատ լուրջ քայլեր ձեռնարկենք և շատ լուրջ ջանքեր ներդնենք մեր հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու համար»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, ընդունելով Ռուսաստանի՝ հին դաշնակցից կախվածությունը խզելու անհրաժեշտությունը, Փաշինյանը խոստովանել է, որ դեռ երկար ճանապարհ կա անցնելու, մինչև արևմտյան երկրները կարող են դիտվել որպես Հայաստանին անհրաժեշտ լիակատար աջակցություն առաջարկող:

«Մեր գործընկերները՝ ԵՄ-ն և Միացյալ Նահանգները նույնպես աջակցում են մեզ, երբ խոսքը վերաբերում է ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին»,- ասել է նա՝ ավելացնելով. «Չեմ կարող ասել, որ այն աջակցությունն ու օգնությունը, որ մենք ստանում ենք, բավարար են մեր նպատակներին և մեր օրակարգերին ծառայելու համար»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Kyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվելԷլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայիԹրամփը կարծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը վարկաբեկված էՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանըՀայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետՈւիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև Տարադրամի փոխարժեքները՝ այսօրԹրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է ՎրաստանումՍամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ ՓաշինյանԹրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներումՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենաՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվReuters. ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում քննարկվել է անվտանգության ճարտարապետությունըՔաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. ԱբրահամյանՈւիթքոֆն ու Քուշները քննարկում են հաջորդ շաբաթ Մոսկվա և Կիև այցելելու հնարավորությունը․ AxiosՍեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվելԹրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության արագ կարգավորման մասինՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԵրևանում BMW-ն բախվել է ճանապարհային նշանին ու բետոնե արգելապատնեշինՀայաստանի բանկերն ու հեռահաղորդակցության օպերատորները քննարկում են խարդախների միասնական բազա ստեղծելու գաղափարը10 տարի փորձել է կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը, բայց չի հաջողել. Թրամփը՝ Պուտինի մասինԹրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը, եթե մերժի ԱՄՆ պահանջներըԱյսօր Տոնն է Սրբոց Թարգմանչաց«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսելՀոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները
Ամենադիտված