62-ամյա վարորդը Ուրցաձորում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 4 մետր բարձրությունից հայտնվել ձորակում
Արտակարգ ՊատահարՀունվարի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ուրցաձոր գյուղում Արարատի մարզի բնակիչ, 62-ամյա Հրանտ Պետրոսյանը իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 4 մետր բարձրությունից հայտնվել ձորակում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վարորդը դիմել է «Վեդի» բժշկական կենտրոն, որտեղ պարզվել է, որ վնասվածքներ չի ստացել և դուրս է գրվել։
Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։