Հունգարիան հայտնել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների երկարաձգման պայմանը
ԱշխարհՆախքան Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու որոշում կայացնելը՝ Եվրամիությունը պետք է խորհրդակցի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի ԵՄ հարցերով նախարար Յանոշ Բոկը, փոխանցում է Reuters-ը։
Նա ընդգծել է, որ Հունգարիան դեռ չի որոշել՝ երկարաձգել ԵՄ սահմանափակումները Ռուսաստանի դեմ, թե ոչ։
«Կարծում եմ՝ բնական է, որ մինչ մենք որոշում կկայացնենք երկարաձգել այն ևս վեց ամսով, մենք կհարցնենք ԱՄՆ նոր վարչակազմին, թե որն է նրանց տեսլականը պատժամիջոցների ռեժիմի ապագայի վերաբերյալ», - ասել է Բոկան: