Ալբերտ Մուշեղյանի բաց նամակը Սերժ Սարգսյանին
Վերջին լուրեր
ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բան. գիտ. դոկտոր Ալբերտ Մուշեղյանը բաց նամակ է հղել նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի վերաբերյալ։ Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բան.գիտ.դոկտոր՝ Ալբերտ Մուշեղյանից
ԲԱՑ ՆԱՄԱԿ
ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հ. Դեմոյանի շուրջ ստեղծված հովանավորչությունը և, հակառակ բոլոր բողոքների, դոկտորի կոչում շնորհելու պարտադրանքը այն աստիճան սանձարձակ է դարձրել նրան, որ հիմա էլ ինձնից վրեժ լուծելու համար Քեմբրիջի (Անգլիա) միջազգային կենսագրական կենտրոնին հրապարակավ մեղադրում է կաշառակերության և ինձ և ուրիշներին փողով տիտղոսներ վաճառելու մեջ:
Բանսարկուին ես տարիներ առաջ բնորոշել եմ երկու հանգավոր տողով'
Թեկուզև լինես ձյունից սպիտակ,
Ես կփակցնեմ քեզ մի սև պիտակ:
Ճիշտ այդ չարությամբ էլ առաջնորդվել է blognews կայքի բանսարկու թղթակից Անահիտ Պետրոսյանը' հիշյալ կայքում սույն թվի հոկտեմբերի 8-ին զետեղելով իր զրպարտագիրը: Պարզվեց, որ դրանից առաջ ինձ հեռախոսով զանգած ագրեսիվ կինը blognews կայքի թղթակիցն է եղել: Զարմանում ես, թե որտեղից է այդ 24-ամյա աղջիկն իր մեջ այդքան թույն կուտակել մի մարդու նկատմամբ, որի մասին որևէ պատկերացում չունի: Այդպես լինում են միայն վարձու կամակատարները: Չեմ էլ ուզում պարզել, թե ինչ կապերի կամ վարձի գնով է սույն կինարմատը իր կնամարդ պատվիրատուից պատվեր ստացել ինձ «մրոտելու» անհնարին զբաղմունքը' իբր թե ես Քեմբրիջի Միջազգային Կենսագրական կենտրոնից մի քանի հարյուր դոլլարով գնել եմ «Տարվա գիտնական» տիտղոսը և Վիկիպեդիայից ինքը տեղեկացել է, որ «ոչ մեկի կողմից չճանաչված այս հաստատության գործունեությունը տարբեր ազգության գիտնականների մոտ արդարացի զայրույթ է առաջացրել, ովքեր չեն հապաղել մեղադրանքներ հնչեցնել ինքնագործունեությամբ զբաղվող այս կազմակերպության հասցեին, համարելով նման գործելաոճը որպես «գիտնականներին փչացնելու լավագույն եղանակ»:
Ինչպես ասում են' փչիր, բայց չափդ ճանաչիր: Չարությունից և թունավոր նախանձից գլխում ծագած այս անմտությունը վերագրելով Վիկիպեդիային, բանսարկու թղթակիցը լռության է մատնում Վիկիպեդիայում նշված փաստը, որ ինձնից առաջ 1995 թվին Քեմբրիջի Կենսագրական կենտրոնից հիշյալ կոչումն է ստացել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Այդ թղթակցի հետևում կծկված Դեմոյանը շրջանցել է նախորդ «շահառուին»' հավանորեն սարսափելով նրա հետ առճակատումից և կարծելով, թե ինձ հետ գործ ունենալը հեշտ բան է, բայց չարաչար սխալվում է:
Ինչպես ասում են' փչիր, բայց չափդ ճանաչիր: Չարությունից և թունավոր նախանձից գլխում ծագած այս անմտությունը վերագրելով Վիկիպեդիային, բանսարկու թղթակիցը լռության է մատնում Վիկիպեդիայում նշված փաստը, որ ինձնից առաջ 1995 թվին Քեմբրիջի Կենսագրական կենտրոնից հիշյալ կոչումն է ստացել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Այդ թղթակցի հետևում կծկված Դեմոյանը շրջանցել է նախորդ «շահառուին»' հավանորեն սարսափելով նրա հետ առճակատումից և կարծելով, թե ինձ հետ գործ ունենալը հեշտ բան է, բայց չարաչար սխալվում է:
Որ այս զրպարտիչ կնոջ հետևում իրոք թաքնված է անդեմ դեմագոգ Դեմոյանը, հաստատում է հենց ինքը սույն զրպարտագրում: Իբր թե իմ գործարքի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով «բանսարկու թղթակիցը» հարկ է համարել դիմելու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին, այսինքն նրան, ումից պատվեր է ստացել թխելու այս զրպարտչական ծանագիրը, և նա էլ իր հերթին այսպես է պարզաբանել. «Երբ 2006 թ. ստանձնեցի թանգարանի տնօրենի պաշտոնը, երկու ամիս անց Քեմբրիջի այսպես կոչված Կենսագրական ինստիտուտի կողմից ստացա մի նամակ-փաթեթ, որով առաջարկվում էր վճարել երեք հարյուր ֆունտ ստեռլինգ, ստանալ գրանցում վերոնշյալ ինստիտուտի կողմից հրատարակվող հատորում և հռչակվել “Տարվա գիտնական”: Առաջին անգամ երբ ստացա այդ նամակը, թանգարանում մի կուշտ ծիծաղեցինք, իսկ հաջորդ տարիներին ստացված նման հորդորագրերը հանգրվանեցին աղբարկղում: Ցավալի ու ինչ որ տեղ ամոթալի է, որ նման խայծը ախորժալի է դառնում որոշ գիտնականների համար»:
Սուտ որ սուտ – այս մի տարվա խայտառակությունից հետո ո՞վ կհավատա, որ անմակարդակ ատենախոսության համար ամեն անամոթության գնով դոկտորի կոչում կորզելու պատրաստ սույն դիլետանտը ծիծաղել է նման հեղինակավոր հաստատությունից եկած առաջարկի վրա: Դեմոյանի ո՞ր չարած գործի ու չեղած վաստակի համար որևէ միջազգային կազմակերպություն կվարկաբեկի իրեն աշխարհի և մարդկանց աչքում' նրան «Աշխարհի առաջատար մասնագետ» կոչումը տալու համար, այն էլ' կաշառքով:
Ինքն իրեն «ցեղասպանության էքսպերտ» հռչակող և հեռուստաէկրաններին պոզավորվող այս անհատը, որ ուզում է իրեն երևելի պոզավոր ներկայացնել, ինչի ասես ընդունակ չէ իր անձը թմբկահարելու համար: Իսկ որ այս բանսարկության ոչ միայն պատվիրատուն, այլև շարադրողն ինքը Դեմոյանն է, ցույց է տալիս հետևյալ փաստը: Ա. Պետրոսյանի զրպարտագրից ուղիղ 1 ամիս 20 օր առաջ, սույն թվի օգոստոսի 19-ին Դեմոյանը ծնկաչոք խնդրում է Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանին հանել իր կայքէջից Ա.Մուշեղյանի հոդվածն ատենախոսության մասին. «…քո հեղինակած գրքերն իրացվում են թանգարանի գրախանութում և որպես նվեր տրվում են թանգարան այցելած բարձրաստիճան հյուրերին…զարմանում եմ, թե ինչպես կարող էիր որպես փորձառու դիվանագետ դառնալ Արմեն Այվազյանի հերթական խարդավանքների զոհը: …Մուշեղյանը գիտնականների շրջանում հայտնի է որպես փողով տիտղոսներ գնող անհաջող բանասեր» (ընդգծումն իմն է – Ա.Մ.): Եվ ինձ անհաջող բանասեր է անվանում թերուս մեկը, որն ուրիշի աշխատությունը կողոպտելով, իր կազմած զինանշանների նիհարիկ ալբոմը մենագրություն է անվանում:
Ահա այսպես, թանգարան-ինստիտուտում գրքեր վաճառող գործակատար-տնօրենը ապարդյուն աղաչում է դիվանագետ Արա Պապյանին իր ատենախոսության վերաբերյալ Ա.Մուշեղյանի հոդվածը հանել իր կայքէջից, միաժամանակ մատնելով, որ «գիտնականների շրջանում իմ հայտնի լինելը որպես փողով տիտղոս գնող» իր իսկ Դեմոյանի ուղեղում ծնված զառածանք է, ինչպես մեր հներն էին ասում, կամ զառանցանք, որ նա փոխանցել է իր հանձնակատարին: Իսկ վերջինիս անունով իր թխած զրպարտագրում փողի հաշիվը հասնում է մի քանի հարյուր դոլլարի:
Այժմ, ոչ թե այդ զրպարտիչ զույգի զազրախոսությանը պատասխանելու, որքան ինձ ճանաչողներին բացատրելու համար կասեմ հետևյալը: 2008 թվի փետրվարին իմ «Մովսես Խորենացու դարը» մենագրությունը (412 էջ ծավալով) Նյու-Յորքում կայացած մրցույթում ամերիկյան ֆոնդի կողմից հաղթող ճանչվեց ներկայացված մի շարք աշխատությունների մեջ և որոշվեց 15 հազար դոլլար հատկացնել այն անգլերեն թարգմանելու և Նյու-Յորքում հրտարակելու համար, այն հաշվով, որ սահմանված տպաքանակից առնվազն 200 օրինակ բաժանվի ամերիկյան և եվրոպական գրադարաններին:
2008 թվի մայիսի 16-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանը հաստատեց գրքիս հրատարակման համար իմ և ֆոնդի միջև կնքված պայմանագիրը և ինձ անձամբ շնորհավորեց, որ հազվադեպ անձինք են արժանանում դեսպանի կողմից հաստատված այդպիսի պայմանագրի:
Միաժամանակ, 2008 թվի վերջին ԳԱԱ Գրականության ինստիտուտը իմ «Մովսես Խորենացու դարը» մենագրությունը ներկայացրեց ՀՀ նախագահի մրցանակին: Այդ անվանակարգում ընդգրկված 13 աշխատություններից առաջինն էր ճանաչվել իմ հիշյալ մենագրությունը, որը պարունակում է բազմադարյան և բազմալեզու աղբյուրներ: Տասնյակ հազարավոր էջեր եմ կարդացել գրաբար և աշխարհաբար, եվրոպական լեզուներով: Գրքում նորովի վերծանված ու թարգմանված են ուրարտերեն, արամեերեն, սասանյան արձանագրություններ, պահլավերեն, լատիներեն և հին հունարեն տեքստեր: Իմ կարևորագույն բացահայտումներից է, որ հունարեն «Զատկական ժամանակագրության» մեջ շուրջ 500 տարվա ընթացքում բյուզանդական կայսրերի և իրադարձությունների տարեթվերը իրականից վեց տարով ավելի ուշ են ցույց տրված այն պատճառով, որ ինդիկտիոնի հաշվարկման սկիզբ է ընդունված 313 թվականի մարտի 21-ը (Նոր տարվա սկիզբը): Նոր բացահայտված լատիներեն վավերագրով ցույց եմ տվել, որ ինդիկտիոնի հաշվարկը մտցվել է վեց տարի ավելի վաղ' 307 թվի նոյեմբերին Մաքսենտիոս կայսեր կողմից: Եվ այդ բոլորն ուղղված է մի նպատակի' հերքելու Մովսես Խորենացուն 7-9-րդ դարերի հեղինակ հռչակող հայ և օտարազգի հետազոտողների վկայակոչած բոլոր պատմական և աշխարհագրական անաքրոնիզմները, իրադարձություններն ու տեղանունները, և Պատմահորը վերջնականապես հաստատելու 5-րդ դարում:
Չնայած այս բոլորին, 2009 թվականի մայիսի սկզբին ես «Հայաստան հիմնադրամ»-ից ստացա ՀՀ նախագահի մրցանակաբաշխության հանձնաժողովի գրավոր պատասխանը, որ իմ գիրքը «նշաձողից ներքև» է ճանաչվել: Այդ եզրակացության և որոշման դեմ ընդարձակ փայլուն հոդված տպագրեց «Голос Армении» թերթում լուսահոգի Լևոն Միքայելյանը: Այսպիսով, միևնույն գրքի մասին կայացվեց երկու հակադիր որոշում: Նյու-Յորքի մրցույթում իմ գիրքը առաջնության արժանացավ, որովհետև մեր տեղական գրանտակեր ՄիջաԿությունՆԵՐԸ չէին կարողացել իրենց ձեռքը երկարել այնտեղի հանձնաժողովին: Իսկ Ամերիկյան կողմի գիտական անաչառությունը հավաստելու համար պետք է շեշտեմ, որ իմ «Մովսես Խորենացու դարը» մենագրությունը ուղղված էր հենց ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի այն ժամանակվա պրոֆեսոր Ռոբերտ Թոմսոնի դեմ, որն իր ուսումնասիրության մեջ Խորենացուն համարում է 8-րդ դարի վերջին ապրած խաբեբա վանական: Այդ եզրակացության հիման վրա էլ 1992 թվին Յունեսկօն մերժեց Հայաստանի կառավարության միջնորդությունը' միջազգային մասշտաբով նշելու Խորենացու «Հայոց պատմության» 1500-ամյա հոբելյանը:
2009 թվի սեպտեմբերին ես անակնկալ ծրար եմ ստանում Անգլիայից, որի մեջ գտնում եմ Քեմբրիջի Միջազգային Կենսագրական կենտրոնի սերտիֆիկատը'ինձ «2009 թվականի Աշխարհի առաջատար մասնագետ» ընտրելու մասին: Այս կենտրոնը վերոհիշյալ Նյու-Յորքի ֆոնդից է ստացել մրցույթը շահողի բոլոր տվյալները և բնակության հասցեն, ընդ որում Հայաստանից մասնակցողներից միայն ինձ էր ուղարկվել այդ սերտիֆիկատը («LEADING PROFESSIONALS of the WORLD 2009», 21-st August 2009, GREAT BRITAIN): Տեսա՞ք, թե ինչ ապաշնորհ հետաքննություն է կատարել մեր գործ սարքողը: Մնացած ամբողջ զառանցանքը փողով տիտղոս գնելու կամ ծախելու մասին, որ ստորագրել է blognews-ի նորելուկ ու չկայացած «թղթակիցը», հերյուրված և շարադրված է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վայ-տնօրեն Դեմոյանի ձեռքով' որպես վրեժխնդրություն իմ հրապարակած հոդվածի համար, որով ես ցույց եմ տվել նրա ցեղասպանությունը հերքելու ձեռնածությունը, թուրքամետ, հակազգային և քաղաքական վտանգավոր նկրտումները: Բայց ի՞նչ կապ ունի իմ եզակի գրքի համար 2009 թվին տրված կոչումը Դեմոյանի ատենախոսության քննադատության հետ:
Այդ գրքի բարձր գիտական արժանիքների և նրանում տեղ գտած իմ գիտական բազմաթիվ հայտնագործումների մասին շատ է գրվել 2008 թվականից ի վեր: Այնպես որ խայտառակությունը ոչ թե այդ եզակի գրքի համար տրված «սիմվոլիկ» տիտղոսն է, որի համար ես նույնիսկ մի սենտ չեմ վճարել, այլ իմ գրքերից ու ուսումնասիրություններից մեկ տող անգամ չկարդացած բանսարկուների հուսահատ և անզոր ջանքերը: Ես ոչ մեկի չեմ մեղադրում չհասկանալու համար, որովհետև վաղուց գիտեմ, որ հասկանալուց ավելի դժվար բան միայն չհասկանալն է: Բայց այստեղ գործ ունենք մարտնչող տգիտության հետ, որը չարացած է ամեն տեսակ արժանիքների դեմ և հանդուգն տգիտությամբ հայտարարում է, թե «մնում է հուսալ, որ մոտ ապագայում “Տարվա պրոֆեսոր-գիտնականների” կողքին ի հայտ չեն գա “Տարվա դալալ” կամ “Տարվա դզող փչող” անվանակարգով իրենցից պատիվ գտած ՀՀ քաղաքացիներ»: Այ այստեղ իսկապես արտահայտվել է հանդուգն տգետին միակ հասկանալի և սազական «դալալ», «դզող-փչող» արհեստավարժությունը, դրա համար էլ վերոհիշյալ կայքէջում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը վկայակոչում է գրքեր ծախելու իր շնորհքը:
Անահիտ Պետրոսյանի զազրագրության տակ կան նաև մեկնաբանումներ, որոնցից ինձ ուղղակի զվարճացրեց Հակոբ Աթայան անունով մեկի «վրդովմունքը»' գեղական կարգով ու բարբառով. «Ես էլ մեր գիտությունը: Սենց մարդիկ էլ դասախոսություն կարդալուց բարձր արժեքների ու չգիտեմ ինչերի մասին են խոսում: Կորած մարդիկ են էլի, որ փողով պտի քո համար առաջնակարգ մասնագետի անուն առնես Քեմբրիջից կամ չգիտեմ որդեից, էլ ով ես դու... Մարդ ավելի լավ ա կանաչի ծախի քան թե սենց գիտնական ըլնի: Սրանց նմաններն էլ երեխեքի համար պտի օրինա՞կ ըլնեն»:
Ո՞ր տխմարը կհավատա, որ Հակոբ Աթայան կոչվածն այնքա՜ն է տոչորվում հայոց լեզվի ու հայագիտության հարցերով, որ ամբողջ օրը սոցցանցերում տեղեկատվություն է փնտրում գիտության վերջին նորությունների մասին: Տես ո՛վ ո՛ւմ է դաս տալիս և այն էլ' ի՛նչ լեզվով: Մի հարցնող լինի'ինչպե՞ս այս անգրագետը մտավ «ֆեյսբուք», գտավ blognews կայքը, կարդաց հիշյալ երկարաբան զազրագրությունը և ո՞վ գրեց ու տեղադրեց սրա էլեկտրոնային նամակը – իսկևիսկ դեմոյանական ֆանտաստիկա:
Մի աղջիկ էլ' Արևիկ Ավետիսյան անունով, խիստ զարմացած ձևանալով բացականչում է. «Ինչ խայտառակություն, ուր ենք մենք գնում:
ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ»: Իսկ այս Արևիկ անունով այս աղավնյակը ոչ այլ ոք է, քան Դեմոյանի մամլո քարտուղարը: Եվ ավելի լավ կլիներ, թղթակից Ա. Պետրոսյանը իմ «տիտղոսների» պարապ գործով զբաղվելու փոխարեն, այս մամլո քարտուղարից պարզեր, թե ի՞նչ է նրա գործի անունը և ի՞նչ մասնակցություն է ունեցել իր շեֆի «դոկտորական ատենախոսություն» կոչված թերթային հավաքածուն կազմելու և իրար կցոնելու գործում: Այս շինծու զարմացած աղջիկները պետք է զարմանային այն խայտառակության համար, որ իրենց «շեֆ» կոչվածը առանց ամոթի «ֆեյսբուք»-ի էջերում իրեն քննադատող տղամարդկանց գոտկատեղից ներքև հարվածներ է հասցնում, իսկ ընդդիմախոս հայ աղջիկներին գոտկատեղից ներքև առաջարկություններ անում՝ ինտերնետ կայքը շփոթելով Հայոց ցեղասպանության թանգարանի իր առանձնասենյակի հետ. «ցանկանում եմ իմ հերթական հաղթանակը՝ դոկտորական ատենախոսության հաջող պաշտպանության ու հաստատման տեսքով, նվիրել նաև Ձեզ՝ որպես թույլ սեռի գեղեցիկ ներկայացուցիչների: Եղեք միշտ հաղթողների հետ (այսինքն այս անամոթի հետ – Ա.Մ.), թե չէ կյանքը շատ կարճ է… ընկերաբար խորհուրդ եմ տալիս ձեռնպահ մնալ ուրիշների, հատկապես տղամարդկանց մարմնի մասերը չափելուց»: Նրանց համար այս ցինիկ առաջարկությունը պետք է լիներ խայտառակություն և ոչ թե միջազգային հեղինակավոր կազմակերպությունից գիտնականին շնորհված սիմվոլիկ գնահատականը: Այսպես ահա, լրտեսող թռչունը և նրա պատվիրատու աղվեսը միասին ընկնում են որսկանի թակարդը:
Համազգային պարսավանքի է արժանի, երբ միջազգային հանրության ակնածանքը վայելող հայոց նահատակների հուշախորանը հանձնված է այնպիսի անհավասարակշիռ մեկի տնօրինությանը, որն անվերահսկելի ֆինանսական հոսքերից շփացած'«լումպեններ» ու «լումպենացածներ» է անվանում իրեն քննադատող գիտնականներին ու հասարակ մարդկանց և ստահակին վայել անբարոյականությամբ հրապարակավ առաջարկություններ է անում կանանց ու աղջիկներին:
Հիմա էլ, մաղձով լցված' կաշառակերության մեջ է մեղադրում Քեմբրիջի Միջազգային Կենսագրական կենտրոնին, որով ծաղր ու ծանակի առարկա է դարձնում Հայաստանի Հանրապետությունը միջազգային հանրության աչքում: ԲՈՀ-ի առաջիկա կոլեգիայում Դեմոյանին դոկտորի կոչում շնորհելը ես և իմ բազում կողմնակիցները դիտում ենք իբրև խոտան ատենախոսության հեղինակին, հայ կանանց հրապարակավ սանձարձակ անարգողին, Քեմբրիջի կենտրոնին կաշառք տալու մեջ ինձ զրպարտողին բարձր պատվի արժանացնելու բացահայտ քայլ՝ հակառակ ԲՈՀ-ի կանոնագրի, որը հատուկ պահանջներ է ներկայացնում գիտության դոկտորի էթիկայի և անձնական բարոյական կերպարի նկատմամբ: Եվ ես ամեն ինչ կանեմ, որ դրա համար այդ զրպարտիչը կանգնի Մարդու իրավունքները պաշտպանող Միջազգային դատարանի առաջ:
Իսկ վերջում, իմ «Գիրք առակաց» բանաստեղծությունների ժողովածուից մի բանաստեղծություն եմ նվիրում Դեմոյանին և նրա նման վերև ձգտող անվաստակ դուրսպրծուկներին.
ՆՈՐ ԱՌԱԿ
Խոզի գլուխը դրեցին գորգին,
Գլորվեց, էլի ցեխն ընկավ կրկին,
Եվ սրա համար այս խեղճ կենդանուն
Մարդիկ կպցըրին հազար մի անուն:
Նա, որ համեստ էր, որովայնախոս,
Անունը դրին անմեղ տեղը' խոզ,
Թե չի հասկանում լավություն ու բախտ,
Հենց խոզ է որ կա' անգետ, ապերախտ:
Եվ մազը նույնիսկ կոչեցին խոզան
Ու խոզանակին լոկ արժան տեսան.
Բայց չհասկացավ այդ մարդու մինը,
Որ խոզը գիտե իր գլխի գինը:
Լավ է իմանում փնթի-փլեխը,
Որ հենց իսկական իր տեղն է ցեխը,
Ուստի և ցեխն է գլորվում կրկին,
Քանզի գլուխը արժան չէ գորգին:
Թե ինչ է միտքս, հիմա կիմանաք'
Ախ, երանի թե գա մի ժամանակ,
Երբ որ մի մարդու, մի անպիտանի
Բախտն առաջ մղի ու վերև տանի,
Նա իզուր մարդկանց չլծի նեղը –
Գլորվի, ընկնի իր իսկ ճիշտ տեղը:
(18 փետրվարի 1987 թիվ)


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)