Ամուսնալուծությունից հետո Մենչի աղջիկը վաճառքի է հանել իր հարսանեկան զգեստը Նման սրիկաների համար ներում չկա. Մեդվեդև Կիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ օգոստոսի 23-ի աստղագուշակ Հարյուրավոր մարդկանց են տարհանել կայծակի հարվածից բռնկված հրդեհի պատճառով. Իսպանիա Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում ՊՆ-ն հերքել է Ճամբարակի դեպքի աղմկահարույց լուրերը. Ժամանակն ավարտվում է․ ՌԴ-ն՝ Զելենսկուն (տեսանյութ) Ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում աղմկահարույց միջադեպից «Մեծամորի ատոմակայանի դեմ արշավը պառակտիչ նպատակ ունի»․ Զախարովա Պետական բյուջեի ծախսերը թերակատարվել են 317.4 մլրդ դրամով ՔԿ Երևան քաղաքի վարչության պետի աշխատասենյակում ոստիկանության ծառայողը ծեծի է ենթարկվել TikTok-ը երեխաների տվյալների գաղտնիության գործով ԱՄՆ-ին կվճարի 400 մլն դոլար Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. WT 

«Սա իսկապես պատմական իրադարձություն է»․ Հայաստանում բացվել է Էստոնիայի դեսպանությունը

Քաղաքական

Ապրիլի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությանը, որը կայացել է նախարար Ցահքնայի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում։

Իր ելույթում նախարար Միրզոյանը նշել է. «Պարո՛ն նախարար, իմ լավ ընկեր Մարգուս, ուրախ եմ ձեզ կրկին տեսնել Երևանում այսքան կարևոր առիթով։

Ձերդ գերազանցություններ,

Տիկնայք և պարոնայք,

Հարգելի՛ բարեկամներ,

Իրոք մեծ հաճույքով եմ միանում ձեզ` նշելու Հայաստան-Էստոնիա հարաբերություններում այս նշանակալի հանգրվանը՝ Երևանում Էստոնիայի Հանրապետության ռեզիդենտ դեսպանության բացումը։ Իհարկե, մենք բոլորս հասկանում ենք, որ այս որոշումը հեշտ չի եղել՝ ո՛չ կայացման, ո՛չ էլ Էստոնիայի կառավարության համապատասխան բոլոր գերատեսչությունների հետ և միջոցով դրա առաջմղման առումով։

Հավատացեք ինձ, ես շատ լավ գիտեմ, թե որքան բարդ է դա։ Մենք էլ ունենք մեր առանձնահատուկ հարաբերությունները Ֆինանսների նախարարության մեր գործընկերների և մյուս բոլոր գործընկերների հետ, որոնք, իհարկե, ողջունում են նման որոշումները։ Իսկ կատակը մի կողմ, սա իսկապես շատ կարևոր իրադարձություն է։

Այն, իհարկե, արտացոլում է Էստոնիայի, Էստոնիայի կառավարության և անձամբ Ձեր հանձնառությունը, սիրելի՛ ընկեր, զարգացնելու Հայաստան-էստոնիա հարաբերությունները, ինչպես նաև շարունակելու աջակցությունը՝ ցուցաբերելով ուժեղ աջակցություն Հայաստանի ժողովրդավարությանը և Հայաստանի ժողովրդին՝ իր ազատության, ինքնիշխանության, իհարկե նաև տարածքային ամբողջականության և ժողովրդի բարեկեցության ձգտման ճանապարհին։

Այս նույն աջակցությունն ենք մենք զգում ոչ միայն երկկողմ մակարդակում, այլև լիովին Հայաստան-ԵՄ հարաբերությունների շրջանակներում։ Չի եղել որևէ հարց կամ խնդիր, որը բարձրացվել է հայկական պատվիրակության կամ Հայաստանի Հանրապետության կողմից և որը չի ստացել էստոնական պատվիրակության աջակցությունը։

Ուստի մենք բարձր ենք գնահատում ձեր աջակցությունը, բարձր ենք գնահատում ձեր դիրքորոշումը, և թույլ տվեք շնորհավորել մեզ բոլորիս, Ձեզ` հարգելի՛ նախարար,ինչպես նաև Ձեզ` տիկի՛ն դեսպան, Էստոնիայի Հանրապետության առաջին ռեզիդենտ դեսպանին Հայաստանի Հանրապետությունում։

Խնդրում եմ վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում Ձեզ սպասում է ընկերների թիմ։ Դուք միշտ կարող եք ըմբռնում և աջակցություն գտնել այդ շենքում, որը, ի դեպ, շատ մոտ է, և որի հասցեն դուք գիտեք։

Ուստի շնորհավորում եմ մեզ բոլորիս։

Ինչպես նշեցիք, սիրելի՛ ընկեր, սիրելի՛ Մարգուս, մենք ունենք շատ հարուստ անցյալ, սակայն եկեք կենտրոնանանք ապագայի վրա, որը անկասկած, լինելու է էլ ավելի պայծառ և ավելի ամուր։

Շնորհավորում եմ»:

Էստոնիայի նախարար Մարգուս Ցահքնան նշել է. «Հարգելի՛ ընկերներ,

Արարա՛տ, իմ լավ բարեկամ, երբ վերջին անգամ այստեղ էի, խոստացա, որ հաջորդ այցիս ընթացքում կբացեմ Էստոնիայի դեսպանությունը։ Այսօր մենք հենց դա ենք անում` բացում ենք Էստոնիայի դեսպանությունը Երևանի սրտում: Կարող եմ ասել, որ այս տարի սա իսկապես պատմական իրադարձություն է. Էստոնիան, փոքր պետություն լինելով, տեսնում է, որ մի շարք երկրներ, հատկապես Եվրոպայում, փակում են իրենց դեսպանությունները, իսկ մենք բացում ենք հինգ նոր դեսպանություն։ Եվ այդ շարքում առաջինը հենց Էստոնիայի դեսպանությունն է Հայաստանի Հանրապետությունում։

Սա մեր առաջնահերթությունն է, քանի որ ես տեսնում եմ, որ Դուք առաջնորդում եք Հայաստանը դեպի խաղաղություն, դեպի եվրոպական արժեքներ, դեպի բարեկեցություն, և մենք ցանկանում ենք լինել ձեր ընկերները։ Մենք իրապես ուզում ենք աջակցել ձեզ, իսկ ամենաբարձր աջակցությունը, դիվանագիտական մակարդակով ամենաբարձր հանձնառությունը` հենց այստեղ դեսպանության միջոցով է։ Այն մշտական է։ Մենք ունենք մեր նոր դեսպանը, ով մեծ աշխատանք է կատարել և այսուհետ ևս, անգամ ավելի շատ է անելու։ Շատ շնորհակալ եմ ձեր աջակցության համար, քանզի քաղաքականապես հեշտ է որոշում կայացնել դեսպանություն բացելու մասին, բայց իրական կյանքում դա ժամանակ է պահանջում՝ դիվանագիտական բանակցություններ, գործնական հարցերի լուծում և թիմի կառուցում։ Շատ եմ գնահատում այս ամենը։

Մենք այստեղ մենակ չենք. մեզ հետ են նաև Կանադան և Շվեդիան, ինչպես նաև մի քանի երկրներ Նորդիկ տարածաշրջանից։ Բայց նորդիկ ժողովուրդները հիմնականում ամենավստահելի ընկերներներն են, ուստի կարող եք հենվել մեզ վրա։ Այն, որ էստոնացիները Հայաստանի բարեկամներն են` շատ հետաքրքիր է։ Չգիտեմ՝ որտեղից է դա գալիս, երևի պատմության խորքերից, բայց մենք ձեզ շատ ենք սիրում՝ որպես հայ ժողովուրդ: Չնայած հեռու ենք միմյանցից, մենք ուզում ենք լինել ձեր կողքին այս դժվարին ժամանակներում։ Դուք պատմական որոշումներ եք կայացնում ոչ միայն ձեր ազգի, այլև տարածաշրջանի և ամբողջ Եվրոպայի համար։ Ուրախ եմ, որ շուտով մեր վարչապետը ևս կայցելի Հայաստան, ինչպես նաև բազմաթիվ եվրոպական համայնքի առաջնորդներ, Եվրոպական միության ղեկավարներ։

Բայց այժմ շատ գործնական, երկկողմ նշանակության մի բան. այսօր մենք մեկնարկեցինք կիբերանվտանգության գործնական վարժանքներ՝ ավելի քան 10 տարբեր թիմերի մասնակցությամբ, որոնք իրական պայմաններում փորձարկում են, թե ինչպես դիմակայել տարբեր հարձակումների։ Բացի այդ, մեկնարկել է նաև բիզնես ծրագիր՝ հայկական ընկերությունների համար նոր շուկաներ գտնելու նպատակով։ Սա արդեն շատ գործնական մակարդակ է։ Կարող եմ վստահեցնել, որ մենք արդեն այստեղ ենք՝ ձեր կողքին, և դեռ ավելին է լինելու։ Բայց նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, իմ լավ ընկեր Արարատ, ինչպես նաև հայ ժողովրդին, ձեր համարձակության համար՝ որոշումներ կայացնելու և ձեր ոգուն հետևելու լինելու համար։ Այդ ոգին ազատությունն է։ Մենք գիտենք, որ այսօրվա աշխարհը շատ բարդ է, և, ցավոք, ազատությունը ինքն իրեն չի տրվում․ դրա համար պետք է պայքարել։ Սակայն պատմությունից գիտենք նաև, որ դա երբեք հնարավոր չէ միայնակ անել։

Միշտ անհրաժեշտ են ընկերներ, և կարող եմ վստահեցնել, որ էստոնացիները կմնան ձեր լավագույն ընկերները՝ առնվազն Եվրոպայում, գուցե նաև ամբողջ աշխարհում։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում, իմ լավ ընկեր, այս պատմական պահին այստեղ լինելու և դեսպանություն բացելու հնարավորության համար։ Մեր ժողովուրդների միջև բարեկամության արմատները ձգվում են տասնամյակներ, և վստահ եմ, որ դրանք ավելի են խորանալու ապագայում։ Մեր երկու ժողովուրդների բարեկամության արմատները գալիս են շատ հեռվից՝ չգիտեմ քանի տասնամյակ առաջ, բայց համոզված եմ, որ դրանք էլ ավելի են խորանալու ապագայում։ Մենք՝ էստոնացիներս, ապրում ենք այս տարածաշրջանում արդեն մոտ 10,000 տարի կամ նույնիսկ ավելի, և ունենք ծրագիր նաև առաջիկա 10,000 տարվա համար։

Այսպիսով, եկեք միանանք ապագայի այս ընդհանուր ծրագրին ու միասին տեր կանգնենք մեր ապագային, վայելենք ազատությունը: Եվս մեկ անգամ` շատ շնորհակալություն այս համագործակցության համար:

Շնորհակալություն»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եվրոպան դժգոհ է Իսրայելի` Երուսաղեմից արևելք բնակավայրերի ընդլայնման ծրագրերիցԱմուսնալուծությունից հետո Մենչի աղջիկը վաճառքի է հանել իր հարսանեկան զգեստը «Եդինայա Ռոսիա»-ն առաջարկում է պարզեցնել մայրական կապիտալի ստացման և օգտագործման կարգըՆեթանյահուն վաղ թե ուշ պատասխանատվության կենթարկվի. Թուրքիայի խորհրդարանՆման սրիկաների համար ներում չկա. ՄեդվեդևՂազախստանում բացատրել են՝ ինչու են փոխել ՍահմանադրությունըԵվրոպական գազի պահեստավորման ծավալները ռեկորդային ցածր ենԿիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ օգոստոսի 23-ի աստղագուշակ ԱՄՆ-ը լիովին վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփՀարյուրավոր մարդկանց են տարհանել կայծակի հարվածից բռնկված հրդեհի պատճառով. ԻսպանիաԶախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Իրանը պատրաստ չէ «լավ գործարք» կնքելու. ԹրամփՊՆ-ն հերքել է Ճամբարակի դեպքի աղմկահարույց լուրերը. Ժամանակն ավարտվում է․ ՌԴ-ն՝ Զելենսկուն (տեսանյութ)Թրամփը բացատրել է` ինչ պայմաններում կարող են իրեն իմպիչմենտի ենթարկելՈստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում աղմկահարույց միջադեպից Թրամփը մերժում է այն ենթադրությունները, թե ԱՄՆ ռազմական հնարավորությունները թույլ են«Մեծամորի ատոմակայանի դեմ արշավը պառակտիչ նպատակ ունի»․ ԶախարովաՌուսաստանում հինգ տարում ավելի քան 230 նավ է կառուցվելՖին քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինային աջակցության մեծացման դեպքում Ռուսաստանի կոշտ պատասխանի մասինԹրամփը հայտնել է` ինչն իրեն կուրախացնիՊետական բյուջեի ծախսերը թերակատարվել են 317.4 մլրդ դրամովԶախարովան գերմանացիներին խորհուրդ է տվել կենտրոնանալ սեփական խնդիրների վրաՔԿ Երևան քաղաքի վարչության պետի աշխատասենյակում ոստիկանության ծառայողը ծեծի է ենթարկվելTikTok-ը երեխաների տվյալների գաղտնիության գործով ԱՄՆ-ին կվճարի 400 մլն դոլարԹրամփը Հորմուզի նեղուցն անվանել է ԱՄՆ տարածքԱրխանգելսկի օդանավակայանում թռիչքների սահմանափակումներ են մտցվելՀայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. WT7-ամյա երեխային հայրը ժամերով մենակ է թողել Ֆուջի լեռան վրաԳերմանիայում ֆուտբոլային հանդիպումից հետո անկարգություններ են սկսվել․ տուժել է ավելի քան 30 ոստիկանԻրանը պաշտպանությունից անցնում է հարձակման․ փորձագետը գնահատել է ռազմական դոկտրինի փոփոխությունը47-ամյա ֆուտբոլիստը շարունակում է խաղալ․ Քևին Էլիսոնը խոսել է հոգեկան առողջության պայքարի մասինԲռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնը Զոլանի Տետեն սպանվել է իր տան մոտԱվտովթար Շիրակի մարզում․ «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից ու բախվել ծառին, կա վիրավորՄեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինան կորցրել է բնակչության կեսը և տարածքների 20 տոկոսըԹրամփը բացահայտել է` ինչպես լուծել ԱՄՆ-ի պետական ​​պարտքի խնդիրըՇվեդները սկսել են հետաքրքրվել Ռուսաստան տեղափոխվելու հնարավորությամբՊուտինը մեղադրել է Կիևին «ավելի դաժան և բարբարոսական» հարձակումների մեջԹրամփը միջանկյալ ընտրություններին է մոտենում առանց արտաքին քաղաքական խոշոր հաջողություններիՇարմազանով․ «Արծվաշենի վերադարձի կուտը չի կարելի ուտել․ եթե դրա գինը Տիգրանաշենի հանձնումն է, Ադրբեջանը ուղիղ մխրճվում է Արարատի մարզ»Որ իրադարձությունը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել ՆԱՏՕ-ի համար. PoliticoԶելենսկու «անպատիժ արկածների» ժամանակն ավարտվում է. ՌԴՀայ շախմատիստները պայքարում են առաջատարների խմբում միջազգային մրցաշարերումԱՄՆ-ն ու Կանադան չկարողացան համաձայնության գալ․ կանադական ապրանքների համար 50% մաքսատուրք է սահմանվումԱրքայազն Հարին և Էլթոն Ջոնը պարտվել են դատում․ նրանցից պահանջվում է միլիոնավոր ֆունտեր վճարելԱՄՆ բանակի նախարար Դրիսկոլը կարող է լքել պաշտոնը մինչև տարեվերջ. WSJԱՄՆ-Իրան հակամարտությունն՝ անավարտ պատերազմի և նոր էսկալացիայի վտանգի միջև․ Շահնազարյանի մեկնաբանությունը18-ամյա երիտասարդը սպառնացել էր ցատկել ժայռից․ որդուն փրկել փորձած ծնողները ևս մահացել են«Հայք» ֆուտբոլային թիմը հեռացվել է Հայաստանի Առաջին խմբի 2026-2027 թվականների մրցաշրջանի առաջնությունիցՄեսսին պատժվել է ոչ հարիր պահվածքի համարՈւկրաինան չի կարողանում Արևմուտքից բազմամիլիարդանոց ֆինանսավորում ստանալ
Ամենադիտված