Պորտուգալիայում ադրբեջանցի զբոսաշրջիկը շփոթել է «նուռ» և «նռնակ» բառերը ու բերման ենթարկվել (տեսանյութ)
ՏեսանյութերՊորտուգալիայում ոստիկանությունը ձերբակալել է ադրբեջանցի զբոսաշրջիկի, ով Լիսաբոնում խմիչք պատվիրելիս շփոթել է պորտուգալերեն «նուռ» և «նռնակ» բառերը: Այս մասին ասվում է The Telegraph-ի հրապարակման մեջ։
Պորտուգալական Correio da Manhã թերթի փոխանցմամբ՝ ադրբեջանցի 36-ամյա ռուսախոս զբոսաշրջիկը հեռախոսով թարգմանել է ռուսերեն «նուռ» բառը, իսկ հետո նախադասությունը գրել պորտուգալերեն, որպեսզի ռեստորանի աշխատակիցները հասկանան իր պատվերը։
Բայց մատուցողը սխալ թարգմանությունը որպես սպառնալիք է հասկացել։ Մատուցողը կարծելով, թե հաճախորդն ասում է, որ նռնակ ունի, ոստիկանություն է կանչել։
Ռեստորանի ավտոկայանատեղիում արված տեսանյութի համաձայն՝ զբոսաշրջիկին հրամայել են պառկել գետնին։ Նրան են մոտեցել 5 զինված ոստիկաններ և ձեռնաշղթաներով բերման ենթարկել նրան։
Զբոսաշրջիկը տարվել է մոտակա ոստիկանական բաժանմունք՝ հարցաքննության։ Ավելի ուշ նրան ազատ են արձակել, քանի որ պարզվել է, որ զենք չունի։ Խուզարկվել է նաև հյուրանոցում նրա սենյակը։
Ոստիկանության խոսնակն ասել է, որ սպաները ձերբակալել են կասկածյալին, երբ նա փորձել է լքել հաստատությունը՝ նախքան «տարածքի մանրակրկիտ խուզարկություն» իրականացնելը:
Պորտուգալերենում «նուռը» թարգմանվում է որպես romã, իսկ «նռնակը»՝ granada։