Ով է ԱՄՆ-ից վենեսուելական նավթի առաջին գնորդը․ FT
ԱՄՆ
ԱՄՆ-ից վենեսուելական նավթի առաջին խմբաքանակը բաժին է հասել նախագահ Դոնալդ Թրամփի խոշոր հովանավոր ընկերությանը։ Առաջին գնորդին անվանել է Financial Times-ը։
Գնորդը դարձել է Vitol թրեյդինգային ընկերությունը, որի ավագ վաճառող Ջոն Ադիսոնը Թրամփին աջակցող քաղաքական կոմիտեներին նվիրաբերել է մոտ վեց միլիոն դոլար: Վենեսուելական նավթի գնման պայմանագիրը գնահատվում է 250 մլն դոլար:
Մնացած հումքը ձեռք է բերել խոշոր վաճառող Trafigura-ն։ ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունում այդ ընկերությունների ընտրությունը բացատրել են նրանով, որ վերջիններս պատրաստ են օպերատիվ կերպով կատարել նավթի համար առաջին վճարումները։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru