Եվրոպական երկրները համաձայն չեն Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսության հարցում․ Politico
Աշխարհ
Եվրոպայի՝ Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունները վերսկսելու ջանքերը հանդիպել են Մեծ Բրիտանիայի դիմադրությանը, ինչը վկայում է Արևմտյան կոալիցիայի ներսում դիվանագիտական պառակտման մասին, հաղորդում է Politico-ն։
«Մեծ Բրիտանիան համաձայն չէ Ֆրանսիայի և Իտալիայի հետ այն հարցի շուրջ, թե արդյոք Եվրոպան պետք է վերսկսի ուղիղ բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», - նշվում է հոդվածում։
Հրապարակման համաձայն՝ հունվարի 16-ին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը մերժել է Ռուսաստանի հետ երկխոսությունը վերականգնելու առաջարկները՝ Եվրոպայում առկա մտահոգությունների ֆոնին, որ այն մի կողմ է մղվում ուկրաինական ճգնաժամի լուծման գործում։ Լոնդոնը պնդում է Մոսկվայի վրա ճնշումը մեծացնելու վրա՝ նշելով, որ Կիևը և նրա դաշնակիցներն են սահմանում հակամարտության դադարեցման պայմանները։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)